Ալիևը գործի է անցել ընդհատակից

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում գաղտնի հանդիպումներ են անցկացնում, որտեղ քննարկում են լարված հարաբերությունները կարգավորելու երկու երկրների ցանկությունները: Այս տեղեկությունը հայտնել է ադրբեջանական minval.az լրատվական կայքը` հղում անելով արևմտյան դիվանագիտական աղբյուրներին: Նշվում է, որ կողմերը ցանկանում են քննարկվող հարցերը համաձայնեցնել մինչև ապրիլին Նյու Յորքում միջուկային գագաթնաժողովի անցկացումը, որին պետք է մասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ԱՄՆ կողմից պատրաստված փաթեթով Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանում ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները և վերականգնվի Բաքվում ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի և հանրապետականների ինստիտուտի գործունեությունը: Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է հավասար աստիճանով անվտանգություն ապահովել Կասպից ծովում և մեծացնել Աֆղանստան ռազմական նշանակության բեռներ հասցնելու համար աջակցությունը: Ըստ կայքի՝ քննարկվում է նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի զորակազմից սահմանափակ թվով քաղաքացիական անձանց տեղակայելու հարցը: Կայքը գրում է, որ իր հերթին, Ադրբեջանը Վաշինգտոնի առաջ որոշ պայմաններ է դնում` սկսած Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորման դադարեցումից մինչև ԱՄՆ-ում որոշ հակաադրբեջանական շրջանակների գործունեությունը վերահսկողության տակ վերցնելը: Արդեն երկար ժամանակ է, ինչ խիստ լարված են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները: Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ հասցրել է հասկացնել, որ կարող է գնալ ընդհուպ մինչև Ալիևի իշխանության վերնախավի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Այժմ, Բաքուն փորձում է, ըստ երևույթին բանակցել Վաշինգտոնի հետ ու «լեզու գտնել»` գիտակցելով ԱՄՆ-ի զայրույթի հետևանքները: Ադրբեջանի կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն ընդունի «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» (HR 4264) անվանումով օրինագիծը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից, հայտնում է Turan-ը: Պարզվում է, այդ նպատակով պայմանագիր է կնքվել ամերիկյան Podesta Group կազմակերպության հետ, որը պետք է օգնի խուսափել օրենքի ընդունումից, որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ: Վերջինս կոչ է անում մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև ադրբեջանական անվտանգության և իրավապահ մարմիններին: «Ակտը» պահանջում է կրճատել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի տնտեսական և էներգետիկ նախագծերը: Սմիթի օրինագիծը, ինչպես նշում է contact.az-ը, սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվեց ազատ արձակել մոտ 100 քաղբանտարկյալի՝ հերքելով նման կատեգորիայի գոյությունն ընդհանրապես: Սմիթի օրինագծի մասին հայտնի դառնալուց հետո Ադրբեջանի իշխանությունները պայմանագիր կնքեցին Podesta Group-ի հետ, որին ամսական վճարելու են նվազագույնը 50 հազար դոլար Ադրբեջանի կառավարության իմիջը բարելավելու և Կոնգրեսում օրինագծի արգելափակման նպատակով իրականացվող աշխատանքների համար: Համաձայն ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկության՝ համապատասխան որոշումը ստորագրվել է փետրվարի 1-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի ու Podesta Group-ի միջև: Մասնավորապես, Podesta-ն երաշխավորում է Ադրբեջանի կառավարությանը մատչում Վաշինգտոնի որոշ ազդեցիկ մարդկանց հետ: Կազմակերպությանը վճարելու է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը, ընդ որում, նշվում է, որ գումարը կարող է ավելանալ՝ կապված հավելյալ ծառայությունների մատուցման հետ: Նշենք, որ «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտը» Քրիս Սմիթի կողմից ներկայացվել է 2015թ. դեկտեմբերի 16-ին: Եթե օրենքը ընդունվի, ապա ԱՄՆ մուտքի արտոնագիր չի տրվի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան անդամներին ու նրանց մերձավոր ազգականներին: Այցագրային պատժամիջոցները կտարածվեն նաև նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական եկամուտ են ստանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ գործնական հարաբերություններից կամ նրանց ընտանիքների անդամներից: Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների աշխատակիցներն ու դատական ճյուղերի ներկայացուցիչները, որոնք առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումներին: Բացառություն է նախատեսվում միայն այն պաշտոնատար անձանց համար, որոնք ԱՄՆ են ուղևորվում՝ մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերին: Պատժամիջոցները նախատեսում են նաև սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման, վարկավորման ու ապահովագրական ոլորտներում, Ադրբեջանին բազմակողմ ֆինանսական օգնության տրամադրման հարցում: Օրինագիծը նախատեսում է նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ու նրանց ընտանիքի անդամների՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակում: Քիչ անց, ավելի հստակ կլինի, թե Ալիևի «ջանքերը» Վաշինգտոնի ուղղությամբ ինչ հաջողություն կունենան: Թամար Բագրատունի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am