Կոռուպցի­ան Հայաստանում պարզա­պես երևույթ չէ

Ժամանակը գրում է. «Դեկտեմբերի 9-ը կոռուպ­ցիայի դեմ պայքարի միջազ­գային օրն է: Հայաստանի պարագայում փաստացի ստացվում է, ընդ որում՝ պաշտոնա­կան կամ գոնե կիսապաշտոնական մակարդակում, որ դեկտեմբերի 9-ը ազգային անվտանգության սպառնալի­քի օրն է, քանի որ մոտ մեկ շա­բաթ առաջ այցելելով Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանը կոռուպցի­ան հայտարարեց ազգային անվտանգության սպառնա­լիք: Վիճել դրա հետ, մեղմ ասած, թե՛ անիմաստ է, թե՛ անհնար: Մյուս կողմից, սա­կայն, դժվար է վիճել նաև այն իրողության հետ, որ կոռուպ­ցիայի դեմ Հայաստանի իշխա­նության պայքարը, եթե այն իրապես կա, մեղմ ասած՝ չի համապատասխանում ազգա­յին անվտանգության սպառ­նալիքի դեմ պայքարի ռեժի­մին և տրամաբանությանը: Ընդ որում՝ բանն այստեղ այն չէ, որ բանտերը պետք է լցված լինեին կոռուպցիոներներով, թեև եթե կոռուպցիան ազգա­յին անվտանգության սպառ­նալիք է, ապա հարց է առա­ջանում, թե ինչու դա այդպես չէ:   Խնդիրն այն է, որ եթե նա­խագահի մակարդակով դա հայտարարվում է ազգային անվտանգության սպառնա­լիք, ուրեմն երևույթի ծավալ­ները, մեղմ ասած, ահռելի են: Իսկ եթե երևույթի ծավալներն ահռելի են, ապա դրա դեմ պայքարը համարժեք գնահատելու չափանիշներից մեկն էլ պետք է լինեն հենց հարուց­ված քրեական գործերը: Բայց ոչ այն գործերը, որոնք վերա­բերում են միջին և ցածր օղակներին: Բանն այն է, որ ազգային անվտանգության սպառնալիքի աստիճանը են­թադրում է, որ կոռուպցիան, մեղմ ասած, բավական բարձր օղակներում է: Սակայն կրկնենք՝ խնդիրը ամենևին բանտերը կոռուպցիոներներով լցնելն էլ չէ, այլ կյանքի որակի փոփոխությունը:   Եթե կա կոռուպցիայի դեմ պայքար, այնպիսի պայքար, որը համարժեք է ազգային անվտանգության սպառնալի­քի դեմ պայքարին, ուրեմն այդ պայքարը պետք է բերի կյան­քի որակի էական փոփոխու­թյան: Որովհետև կոռուպցի­ան կա՛մ պետք է լինի բան­տում, կա՛մ պետք է «թաքնվի» հետապնդումից, այսպես ասած՝ հասարակական շահի թիկունքում, այսինքն՝ սկսի ծառայել հասարակությանը, գոնե առժամանակ, այսպես ասած՝ հետքերը կորցնելու, թաքցնելու համար: Մենք չենք տեսնում կոռուպցիայի շոշա­փելի «ներկայություն» բան­տում՝ ազգային անվտանգու­թյան սպառնալիքի դեմ պայ­քարին համարժեք, և չենք տեսնում, որ կոռուպցիան «թաքնվում» է հանրային շահի հետևում, այսինքն՝ հետքերը կորցնելու կամ թաքցնելու հա­մար սկսում է ծառայել հասա­րակությանը: Որովհետև դար­ձյալ համարժեք ծավալի դեպ­քում կյանքի որակի փոփոխու­թյունը պետք է լիներ շոշափելի, զգալի, որն ուղղակի անհ­նար պետք է լիներ չնկատելը: Այսպիսով, կա՛մ Սերժ Սարգսյանն է չափազանցրել կո­ռուպցիայի աստիճանը, թեև այստեղ դա, իհարկե, ոչ միայն Սարգսյանի գնահատականն է, այլ նրանից նույնիսկ տարի­ներ առաջ հանրությունն է այդպես գնահատել այդ երևույթը, կամ իրականությանը մոտ է այն, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ չեն պայքա­րում այնպես, ինչպես ազգա­յին անվտանգության սպառ­նալիքի դեմ: Մյուս կողմից, սակայն, խոսել այդ մասին՝ նշանակում է ոչինչ չասել: Որովհետև ոչ միայն հասկա­նալի է, որ չկա համարժեք պայքար, այլ հասկանալի է նաև, թե ինչու չկա այդ պայ­քարը: Որովհետև կոռուպցի­ան Հայաստանում պարզա­պես երևույթ չէ, այլ առանցք, որի վրա կառուցված է իշխանական ամբողջ համակարգը՝ իշխանության ձևավորումից սկսած: Եվ այստեղ պարզ թվացող տրամաբանությունը հանգում է փակուղու»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Արա՛, դե պատասխան տուր․ տղուդ ու՞ր ես ուղարկել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլին (video) «Նիկոլ ողորմելի՛, դու էդ ինչո՞վ ես պարծենում»․ Լևոն Զուրաբյան (video) Պուտին. բազմաբևեռ աշխարհը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա Ինչպես Փաշինյանը փախավ զինվորից․ «Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի» (video) «Սևանի գժանոցում Նիկոլի խոսքը լսել են, ասել՝ դեղերի դոզան ավելացրեք»․ Արա Վարդանյան (video) Պեսկով. Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը երկար է Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան «Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am