Ալիևը շարունակում է 44-օրյա պատերազմի համատեքստում ցուցմունքներ հավաքել ՀՀ զինված ուժերի դեմ

Օգոստոսի 4-ին Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը», որտեղ գործուղված «տուժողները» 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում ցուցմունքներ են տվել ՀՀ զինված ուժերի դեմ՝ դեպքերը վերագրելով հատկապես հոկտեմբեր ամսին։

Մասնավորապես, «տուժող» Ինգլաբ Մամեդովը դատարանում հայտարարել է, որ լինելով քաղաքացիական անձ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժել է Մինգեչաուր քաղաքում, երբ իբր «հոկտեմբերի 4-ին հրթիռ է արձակվել այդ ուղղությամբ, փլուզվել է իր երկհարկանի տունը, ինքն ու իր երեխաներն էլ վիրավորվել են»։

Պետական մեղադրողի հարցերին ի պատասխան՝ Մամեդովը պնդել է, թե իբր «իր բնակելի տան հատվածում ռազմական որևէ օբյեկտ չի եղել»։

«Ավելի ուշ իմացանք, որ ՀՀ ԶՈՒ կողմից այս ուղղությամբ արձակվել է «Սմերչի» հրթիռ»,- իր ցուցմունքում հայտարարել է նա։

Մեկ այլ «տուժող»՝ Էլչին Բագիրովը, հավելել է, որ Մինգեչաուրի ուղղությամբ «Սմերչի» հրթիռից ինքն էլ իբր «կրել է նյութական և բարոյական վնաս, և, որ ինքը, մայրը և բարեկամներից վիրավորում են ստացել, վերջինը կորցրել է աշխատունակությունը»։

Նշենք, որ պատերազմի օրերին և դրանից հետո Ալիևը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը փորձել է հարվածել Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանին: Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պատերազմի օրերին, օրինակ՝ 2020թ. հոկտեմբերի 4-ին էր հերքել ադրբեջանական այս պնդումը:

«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- ասել էր ՀՀ ՊՆ խոսնակը:

Այդ ժամանակ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն էլ իր հերթին հավելել էր, որ հայկական կողմը ոչ մի հարված չի հասցրել ո՛չ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ո՛չ ՋԷԿ-ի, ո՛չ քաղաքի, ո՛չ էլ ջրամբարի ուղղությամբ՝ «հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նման մի հերքում էլ տարածել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, որում նշվում էր.

«Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի՝ իբր ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։

Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։

Նախազգուշացնում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»:

168.am-ը գրել էր, որ դեռ հուլիսյան մարտերի օրերին Փաշինյանի իշխանությունը «հրաման էր իջեցրել» ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները:

Իսկ Բաքվում մոռանում են, թե ինչպես էին 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին սպառնում հարված հասցնել Մեծամորի ԱԷԿ-ին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ առկա ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը Հայաստանի համար մեծ աղետի կհանգեցնի»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան՝ հայտարարել էր. «Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար»:

Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք «վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին»:

«Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»,- ասել էին ԱԳՆ-ից։

Ավելի ուշ Ադրբեջանի այս սպառնալիքին արձագանքել էր նաև Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Այս սպառնալիքը, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»,- ասել էր նա՝ հավելելով, որ միակ երկիրը, որը փորձում էր բռնություններ հրահրել, Թուրքիան էր, որին այսօր թշնամի չեն համարում և փորձում են բարեկամություն հաստատել:

Իսկ 2025 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահը Մինգեչաուրում էլեկտրակայան էր բացել, որը ստացել է «նոյեմբերի 8» անունը:

Այնուհետև Ալիևն այս նախագծում մասնակցություն ունեցող իտալական և չինական ընկերությունների ներկայացուցիչներին ցույց էր տվել իբր «Հայաստանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 11-ին արձակված հրթիռների տեղը»: Այսինքն, նույնիսկ նման դեպքերում Բաքուն չի դադարեցնում իր քարոզչական արշավը Հայաստանի դեմ և առիթը բաց չի թողնում գեներացնելու իր թեզերը:

Վերադառնալով օգոստոսի 4-ի Բաքվի «դատավարությանը»՝ նշենք, որ Ադրբեջանի քաղաքացի Բահրամ Սամեդովն էլ ցուցմունք է տվել, որ, լինելով ծառայության մեջ, 2003 թվականի ապրիլի 20-ին հրաձգային կրակից վիրավորվել է Ֆիզուլիի (Վարանդա.- Մ․Պ․) դիրքերի հատվածում։

Պատասխանելով ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հարցերին, նա պնդել է, թե «վիրավորվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, փորձ է արվել դիրք գրավել, ինչը չի հաջողվել»։

Էլշադ Սամեդով ներկայացած Ադրբեջանի քաղաքացին հաստատել է, որ ինքը ևս այդ ժամանակ է վիրավորվել։

Բնականաբար, Լևոն Մնացականյանի հարցն ադրբեջանական քարոզչամեքենան չի հանրայնացրել, և ոչ միայն Լևոն Մնացականյանի դեպքում։

«Դատական» նիստին, բնականաբար, չի անտեսվել «Խոջալուի ցեղասպանությունը», Արցախի առաջին պատերազմի ժամանակաշրջանը։

Մասնավորապես, Էլմեդդին Ալիշանով անունով «տուժողը» դատարանում հայտարարել է, որ «1994 թվականի ապրիլի 18-ին գերեվարվել է՝ լինելով վիրավոր վիճակում, իսկ որպես գերի՝ պահվել է Աղդամում, Ստեփանակերտում, այլ տեղերում, և ստիպողաբար ներգրավվել է Սամվել Բաբայանի տան շինարարությանը»։

Նշենք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ նման ցուցմունք է տրվել նաև հուլիսի 25-ի «դատավարության» ժամանակ։

Հաջորդ «դատական» նիստը նշանակված է օգոստոսի 7-ին։

 

168.am

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ռուբեն Հակոբյանի կալանքը պայմանավորված է բարձրաձայնված քաղաքական գնահատականներով․ Արմեն Քոչարյան Կալանավորում են բոլոր նրանց, ովքեր ճիշտ և դիպուկ քննադատական գնահատական կհնչեցնեն Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում Արարատի փոխքաղաքապետը կաշառք է վերցրել՝ գառի միս գնելու համար Ինչո՞ւ և ո՞ւմ է սպառնում Ալիևը նոր պատերազմով #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր», 102-րդ ռազմաբազայի դե՞մ եք, դուք հասկանու՞մ եք՝ ինչ բախման եք տանում․ Չոբանյան (video) Նիկոլականնե՛ր, ձեր prkicccccin բան չի ուղարկե՞լ... Հայաստանին ոչ սազական այս պատմությունը սկսում է տարածում գտնել աշխարհով Ուսուցիչների տարակարգի հավելավճարների մի մասն է վճարվել․ Ոսկան Սարգսյան Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանք են հորինում (video) ՌԴ-ն կոչ է արել Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել Գազայում կրակը դադարեցնելու համար Կամ սաստեք այս բեսպրեդելը, կամ հայտարարեք, որ այլևս օրենքի գերակայություն Հայաստանում չկա, կան միայն իշխանական շահեր. Անուշ Պողոսյան Հայրս ոչ միայն հոգեբանական ճնշումների է ենթարկվում,նաև ծանր առողջական խնդիրներ ունի․Սամվել Հակոբյան (video) Խոսում են մի ՔՊ-ական պատգամավորի մասին, ով մինչև 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չի ունեցել. Րաֆֆի Ասլանյան «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է» Իջևանի կարի արտադրամասի բանվորներին պարտադրո՞ւմ են ձուկ գնել «Ռուսլանիս աղջիկներն են ուժ տալիս ամուր լինելու». Ռուսլան Իսրայելյանն անմահացել է նոյեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ 72 օր անց Եմենում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի Պարզ է չէ՞՝ սրանց հերերն ովքեր են․․․ այ հիմա կերևա՝ մեր հերերն ովքեր են․ Զոհրապ Բեկ-Գասպարյանց (video) Գեղարքունիքի մարզում մեքենան կողաշրջված բախվել ծառին․ վիրավորներից 2-ը անչափահասներ են Ես իրա «հերն եմ անիծելու»․․․ պատերազմ է բերում․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Ի տարբերություն Սամվելյանի՝ էս ի՞նչ լավ տեսք ունեք, Արամ Սարգսյան․․․ Զարուհի Փոստանջյանը դատարանում (video) Հոսպիտալ տեղափոխված զինվորականը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության Չեիք ուզում, չվերցնեիք, պետք չէր` կարիքավորի տայիք... Ինչու՞ եք վառում այ տականքներ... Մենակ «անասուններին» կարող եք խաբել․ Ինչպես է Տաշիր ընկերությունը հիստերիայի հասցրել Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am