Ինչու՞ և ինչո՞վ է գալիս Մոգերինին Երևան

Երևան և Բաքու է ժամանում ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, որը Երևանում կլինի մարտի 1-ին: Հայաստանն ու ԵՄ, ինչպես հայտնի է, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկար դադարից հետո հիմա բանակցում են նոր համաձայնագրի շուրջ: Կարելի է եզրակացնել, որ Մոգերինին Հայաստանի իշխանությունների հետ կքննարկի հենց այս հարցերն` ավելի կոնկրետ, ստորագրման ժամկետներից սկսած, մինչև համաձայնագրի անկյունաքարային թեմաները: «Մեր գործընկերներից ոմանք որոշել են շարունակել սերտ քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին։ Մյուսներն այլ մոտեցում ունեն։ ԵՄ-ն ողջունում է մեր գործընկերներից յուրաքանչյուրի, այդ թվում և՝ Հայաստանի կատարած այս ինքնիշխան ընտրությունը։ Մենք աջակցել ենք և շարունակելու ենք աջակցել ժողովրդավարական հաստատությունների և պատշաճ կառավարման ամրապնդմանը, տրամադրել առևտրային հնարավորություններ Հայաստանի և ԵՄ-ի տնտեսվարողներին, խթանել փոխազդեցությունները և շփումը մեր քաղաքացիների միջև բազմապիսի ձևաչափերով, նպաստել էներգետիկ և տրանսպորտային միակցումներին՝ այս կերպ մեծացնելով մեր գործընկերների՝ հավանական ճնշումներին դիմակայելու կարողությունը։ Ես տեսել եմ Հայաստանի հանձնառությունը՝ ամրապնդել համագործակցությունը ԵՄ-ի հետ Ռիգայում, և այնուհետ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր բազմակողմ հանդիպումների և նոր համաձայնագրին ուղղված մեր երկկողմ աշխատանքային հանդիպումների ընթացքում։ ԵՄ-ն ունի նույն հանձնառությունը, և մենք տրամադրում ենք զգալի ֆինանսական և տեխնիկական աջակցություն, որն ուղղված է Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավմանը», 168.am-ին տված հարցազրույցում ասել է եվրոպացի պաշտոնյան: Ուղերձը, որը կբերի նա Երևան, պարզ է. «եկեք առաջ մղենք անցյալ տարվա ընթացքում թափ հավաքած ջանքերը և համատեղ կազմենք մեր հետագա համագործակցության դրական օրակարգը՝ մշտապես մտքում պահելով մեր փոխադարձ հետաքրքրությունները», հստակեցրել է Ֆեդերիկա Մոգերինին: Բանն այն է, որ Հայաստանը սահմանափակված է ԵՄ-ի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման հարցում, որովհետև անդամակցում է մեկ այլ մաքսային միության: Հետևաբար, որքանո՞վ է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին խոչընդոտում Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Կամ`ի՞նչ տեսք կունենա նոր` Հայաստան-ԵՄ փաստաթուղթը։ «Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ինքնին խոչընդոտ չէ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցության համար։ Թույլ տվեք մտաբերել այն, որ ԵՄ-ն և Հայաստանը գնահատում են իրականացրել նախքան բանակցությունների մեկնարկը՝ տեսնելու, թե մինչև ուր կարող է հասնել մեր համագործակցությունը նոր համատեքստում։ ԵՏՄ-ին ինտեգրումը, այնուամենայնիվ, առաջ է բերում առևտրային մարտահրավերներ, հատկապես այն պատճառով, որ ԵՏՄ անդամ պետությունները, այդ թվում՝ նաև Հայաստանը, սակագների, ինչպես նաև այլ առանցքային առևտրային քաղաքականությունների վերաբերյալ իրենց ինքնիշխանությունը տեղափոխել են Եվրասիական միության մակարդակ և այդ պատճառով չեն կարող իրականացնել կամ ներդնել որևէ անկախ երկկողմ առևտրային քաղաքականություն, օրինակ՝ ստորագրելով ազատ առևտրի նոր համաձայնագրեր։ Այս նոր իրադրությունն ակնհայտորեն կազդի ԵՄ-ի հետ տնտեսական և առևտրային համագործակցության ապագա մակարդակի վրա, սակայն համաձայնագրի այս, ինչպես նաև՝ այլ մասերի նկատմամբ մեր հավակնությունները մեծ են»։ Հաշվի առնելով նախկին փորձը, երբ բանակցված ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանը մի կողմ դրեց ու անդամակցեց ԵՏՄ-ին, կա՞ երաշխիք, որ նույնը չի կրկնվի և մի պահից, օրինակ` չի պարզվի, որ Հայաստանը պատրաստ չէ ստորագրել նաև նոր բանակցված փաստաթուղթը... Առհասարակ, ԵՄ-ն պատրաստվո՞ւմ է Հայաստանին տրամադրել ավելի օբյեկտիվ երաշխիքներ՝ ապահովագրելու Հայաստան-ԵՄ հարաբերություններն ապագա ռիսկերից... «Մենք միշտ հստակ ասել ենք, որ մեր արևելյան գործընկերներն են որոշում, թե ԵՄ-ի հետ ինչպիսի հարաբերություններն են իրենց համար լավագույնը։ Ինքնիշխան պետություններն իրավունք ունեն որոշել իրենց ապագան, մշակել իրենց սեփական քաղաքականությունը և որոշել իրենց առաջխաղացման ուղիները՝ ի շահ իրենց ժողովրդի։ Ցանկացած ամուր գործընկերության հիմքը հարգանքն է։ Վերջերս տեղի ունեցած վերանայման արդյունքում Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ) կենտրոնանում է մեր բոլոր գործընկեր պետությունների կայունության և դիմակայության ամրապնդման վրա, անկախ ԵՄ-ի հետ նրանց ինտեգրման կամ քաղաքական ասոցացման մակարդակից։ Միայն բնական է, որ ԵՀՔ-ում ավելի մեծ դեր է հատկացվել անվտանգությանը՝ մեծացնելու տարածաշրջանի դիմակայումը սպառնալիքներին, որովհետև այսօր մենք ապրում ենք շատ ավելի վտանգավոր աշխարհում և դժվարին պայմաններում։ ԵՄ-ի աջակցությունն իր բոլոր արևելյան գործընկերներին եղել է և կմնա անսասան», պատասխանել է Ֆեդերիկա Մոգերինին։ Եվրոպացի պաշտոնյան վստահաբար Երևանին և Բաքվին նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ուղերձ կբերի` խնդրի խաղաղ կարգավորումը միակ ուղի նախանշելով և, իհարկե, կհաստատի ԵՄ-ի` աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը՝ համապատասխան միջազգային իրավունքին, Եվրամիության համար մնում է գլխավոր առաջնահերթություն, ադրբեջանական Trend-ին տված հարցազրույցում ասել է օրեր առաջ Մոգերինին: Այնպես որ, ԵՄ-ն կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր գործողություններին: ԵՄ-ից ոչ մեկ անգամ են հիշեցրել, որ 2015-ի դեկտեմբերին Սարգսյանն ու Ալիևը հաստատել են, որ իրենք կշարունակեն արված առաջարկությունների կառուցողական քննարկումը ու հիմա պետք է կամք ցուցաբերել և մոտեցնել դիրքորոշումները խաղաղության ձեռքբերման հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am