Ինչո՞ւ են արցախցիներին ռուսական օգնությանը սինխրոն ընդդիմանում Փաշինյանն ու Ալիևը

Ինչպես հայտնի է, այսօր «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո մեկնարկեց Հայաստանում բնակվող Արցախից հարկադրաբար տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու լայնածավալ նախագիծ՝ Ռուսաստանի մարդասիրական առաքելության և «Եվրասիա ԱՕ»-ի մասնակցությամբ։ Նախատեսվում է ավելի քան 140 տոննա մարդասիրական օգնության առաքում։ Այն կներառի սննդի փաթեթներ և անձնական հիգիենայի պարագաներ։

Ընդ որում, ամբողջ հիմնական սննդամթերքը գնվում է հայ մատակարարներից, բացառությամբ՝ մանկական հավաքածուների։ Այսինքն, այդ օգնությունից կօգտվեն նաև Հայաստանի սննդարտադրողները:

Նախատեսվում է, որ մարդասիրական գործողության առաջին փուլը կիրականացվի օգոստոսի ընթացքում և կընդգրկի մոտ 30 հազար մարդու։ Օգնության բաշխումը կսկսվի Մասիս համայնքից։

Նշենք նաև, որ այս ակցիան մեկնարկել է հուլիսի 31-ից:

Թվում էր, թե այս հումանիտար օգնությունը, որն իրականացնում է Ռուսաստանը, պետք է միայն դրական արձագանք ստանար հանրության կողմից:

Մինչդեռ կատարվեց այն, ինչ դժվար էր պատկերացնել:

Արցախցիներին օգնությունից զրկող իշխանությունը, որ վերջին օրերին զբաղված էր Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումով, որի համար, բյուջեից ծախսվել էր 6 մլն դոլար, սկսեց մի քստմնելի արշավ... այս օգնության դեմ:

Ինչպես միշտ, Փաշինյանն իր այս ստոր արշավը կազմակերպեց ոչ թե ուղղակի, այլ իր խամաճիկների միջոցով:

Դա անբարոյականության վերջն է, դրանից այն կողմ արդեն անբարոյականության հատակն է, բայց պարզվում է՝ Փաշինյանի իշխանության համար այդ հատակն այլևս վերացել է:

Սրանք ցինիկաբար փորձում են այլասերել հանրությունը, արցախցիների օգնությունը կրճատելով՝ Լոպեսի համերգը կազմակերպելու համար: Սրանց մոտ այլևս ոչ մի մարդկային հատկություն չի մնացել:

Սակայն այս անմարդկային երևույթի հետևում թաքնված է նաև մեծ քաղաքականությունը:

Շատերը նկատեցին, որ այս հումանիտար օգնության դեմ սկսեցին հանդես գալ նաև... Ադրբեջանում:

Նրանց հատկապես զայրացրել է այն ձևակերպումը, թե Ռուսաստանը օգնություն է տրամադրում, «հարկադրաբար (բռնի) տեղահանված արցախցիներին» (ռուսական կողմը գործածում է «вынужденные переселенцы из Нагорного Карабаха» բնորոշումը):

Բաքվում այս ձևակերպումը համարեցին, խիստ վտանգավոր, քանզի, ըստ նրանց, այս քայլով Մոսկվան փորձում է հայ հանրության մեջ արթուն պահել «տեղահանված արցախցիների» խնդիրը:

Իսկ եթե տեղահանված են, նշում են ադրբեջանցիները, ապա նրանք կարող են ստանալ նաև «վերադառնալու իրավունք», ինչը խիստ մտահոգում է ադրբեջանցիներին և իրենց դաշնակից Փաշինյանի իշխանությանը:

Վերջիններս ոչ միայն մերժում են ադրբեջանցիների հետ «տեղահանված արցախցիների» խնդիրները, այլև պատրաստ են միակողմանի զիջել հայկական տարածքները Սյունիքում, որպեսզի ադրբեջանցիները անխափան կապ հաստատեն Նախիջևանի հետ:

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ պաշտոնապես ծագումով թուրք, ապա նա ի՞նչ պիտի աներ, որ մինչ այսօր չի արել Փաշինյանը:

Մեկ բան կարելի է ավելացնել. պաշտոնապես թուրքը, եթե լիներ Հայաստանի ղեկավար, կամաչեր, կամ գոնե կվախենար անել այն քայլերը, որն այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ այն, որ նա մինչ այսօր, դեռ մնացել է իշխանության, մեր բոլորիս ամոթն է, և առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքական վերնախավ կոչեցյալի մեղքը, որը չի կարողացել ազատել Հայաստանը այս խմբակից:

Ինչո՞ւ, դա արդեն խոսակցության այլ թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am