Կալանավորեց Մալաթիայում կրակոցներով տեղի ունեցած սպանությանը օժանդակելու մեջ 23-ամյա կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Արմենակյանը միջնորդություն է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Դեղոյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 38-104 հոդվածի 1-ին մասով։ Դատավոր Ռոբերտ Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Դ. Դեղոյանը դատարանից տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մուկուչ Ստեփանյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացներ հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի 32 տան բնակիչ՝ 31-ամյա Կարեն Մինասյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է գիշերը ժամը 00։10-ի սահմաններում իր մոտ եղած ինքնաձիգով Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում՝ ծննդատան մոտ, Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Արշակ Գալստյանին հրազենով սպանելու մեջ։ Դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և եթե Կ. Մինասյանը հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու էր Նուբարաշենի բանտ, որից հետո քննչական մարմինը կալանքի որոշման վերահաստատման նպատակով նորից դիմելու էր քննչական մարմնին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև ինքնաձիգ, և կային կասկածներ, որ այդ ինքնաձիգից էր Կ. Մինասյանը կրակոցներ արձակել իր ազգական Ա. Գալստյանի ուղղությամբ, որից հետո Կ. Մինասյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի։ Իրավապահները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Կ. Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությանը օժանդակություն ցույց տալու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Դեղոյանը: Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր, որոնք ղեկավարում էին Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Երևանի Ոստիկանության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, Մալաթիայի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանը, Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանն ու պետի տեղակալ Արսեն Վարդանյանը։ Իսկ ոստիկանների և քննիչների աշխատանքները կոորդինացնում էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 25 անգամ
Հետևեք մեզ YouTube-ում Հետևեք մեզ Facebook-ում Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ Viber-ում
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ
Ամենաընթերցվածները
Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) 1 Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) 2 Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) 3 «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) 4 «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) 5
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am