Իրանը` գլոբալ խաղացող «եռացող» տարածաշրջանում

Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում վրա է հասել բեկումնային պահ, նշել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը. «Թեհրանի և Մոսկվայի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է 2014-ից, ընդ որում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ռազմավարական փոխգործակցության տեսքով»: Դեղհանը նաև հաստատել է, որ Թեհրանն ու Մոսկվան բանակցում են ռազմական տեխնոլոգիաների և սպառազինության գնման շուրջ, և որ ներկայումս մշակվում են համապատասխան պայմանագրեր։ Պաշտոնական Թեհրանը, իսկապես, դարձել է ոչ միայն տարածաշրջանային, այլև` աշխարհաքաղաքական խաղացող... Վրաստանը՝ որպես կասպիական տարածաշրջանի էներգակիրների արտահանման տարանցիկ երկիր, դարձել է գազ արտահանող երեք երկրների գլխավոր մարտադաշտը: Ձմռանը գազի պահանջարկը բավարարելու նպատակով Վրաստանը քննարկում է Ադրբեջանի առաջարկը, որը ներկա պահին բավարարում է Վրաստան գազի ներկրման 90%-ը, ինչպես նաև Ռուսաստանի առաջարկը, որը մնացած 10%-ն է ապահովում՝ որպես Հայաստան էներգակիրների արտահանման տարանցիկ վճար, իսկ այժմ այդ երկուսին ավելացել է նաև Իրանը: Վրաստանի ընտրությունը կհանգեցնի լուրջ երկարաժամկետ հետևանքների: Հանրապետության կողմից գազի մատակարարման դիֆերսիֆիկացումը կնպաստի Ադրբեջանից կախվածության նվազման, որը Հարավկովկասյան գազատարի հիմնական նախաձեռնողն է և մտադիր է Վրաստանի միջով Թուրքիա և Եվրոպա գազամատակարարման հսկա ծրագիր իրականացնել: ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են մղում այդ նախագիծը՝ որպես «Գազպրոմ»-ից Եվրոպայի կախվածության նվազեցման գործիք, ինչը Ռուսաստանը հաճախ օգտագործում է որպես աշխարհաքաղաքական զենք, գրել է EurasiaNet-ը` ըստ 1in.am-ի: Ինչպես հայտնի է, Վրաստանի իշխանություններն արդեն սկսել են «Գազպրոմ»-ը դիտարկել որպես պոտենցիալ մատակարար: Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն փետրվարի 19-ին հանդիպեց «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ: «Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, այն նաև փաստացի մոնոպոլ դիրք ունի վրացական շուկայում»,- ասել է Կալաձեն: Նրա պնդմամբ՝ Բաքուն, սակայն, տեխնիկական հնարավորություններ չունի մատակարարման ծավալները մեծացնելու և Վրաստանի աճող պահանջները բավարարելու համար: Կալաձեի խոսքերով՝ անցած տարվա գարնանը կորպորատիվ հաճախորդների համար ադրբեջանական գազի մոտ 30% թանկացումից հետո Թբիլիսին դիմեց «Գազպրոմ»-ին, իսկ վերջինս շատ մրցունակ առաջարկ արեց: «Գազպրոմ»-ի հետ գործարքի մեջ մտնելու հեռանկարը շատ վրացիների է մտահոգում: ՌԴ-ի հանդեպ թշնամական վերաբերմունքը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ 2008թ. երկու երկրների միջև կարճատև պատերազմից ի վեր: Կալաձեն նշել է, որ հատուկ է Ռուսաստանի առաջարկը ներկայացրել Բաքվին, որպեսզի փորձի պայմանավորվել գների իջեցման վերաբերյալ, սակայն առայժմ դա չի հաջողվում: Վրաստանը և Ադրբեջանը ընդամենը պայմանավորվել են մատակարարման գրաֆիկի վերանայման շուրջ՝ կրճատելով ամառային մատակարարումները՝ մնացորդը տեղափոխելով ձմռանը: Միևնույն ժամանակ բեմահարթակ է բարձրացել Իրանը: Միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը առաջարկել է օրական 14 մլն խոր. մետր գազ մատակարարել Վրաստանին Հայաստանի տարածքով, որը այժմ կախված է ռուսական շուկայից: Սովորաբար Ռուսաստանը, որը խանդով է վերաբերվում այդ տարածաշրջանում խոշորագույն մատակարարի իր կարգավիճակին, զարմանալիորեն հանգիստ արձագանքեց Իրանի քայլերին: Առայժմ «Գազպրոմ»-ը ոչ մի առարկություն չի արտահայտել Թեհրանի՝ անդրկովկասյան համեղ պատառից օգտվելու փորձերին: Միևնույն ժամանակ, Վրաստանի ոչ բոլոր բնակիչների սրտով է Հայաստանի միջով իրանական գազի գնումը: Ավելի վաղ Կալաձեն պնդել էր, որ Թբիլիսիին՝ որպես տարանցիկ երկրի, Հայաստան հասցվող գազի փոխարեն դրամական միջոցներով վճարը ընդունել ստիպելու նպատակով «Գազպրոմ»-ը սպառնացել է ամբողջովին ընդհատել Հայաստան գազի մատակարարումը և թույլ տալ նրան գազ գնել Իրանից: Առայժմ պարզ չէ՝ կապ կա՞ արդյոք Իրանի առաջարկի և «Գազպրոմ»-ի ենթադրյալ սպառնալիքի միջև: Այնուամենայնիվ, օգտվել Թեհրանի առաջարկից Թբիլիսին առայժմ չի կարող: «Գազպրոմ»-ի վերահսկողության ներքո Հայաստան-Իրան խողովակաշարով տարեկան ընդամենը 1,1 մլրդ խոր. մետր գազ է մատակարարվում, իսկ նոր խողովակաշարի կառուցման մասին առայժմ խոսք չկա: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու գաղափարն անգամ կատաղության է հասցրել Ադրբեջանին՝ Հայաստանի թշնամուն և Վրաստանի գազի գլխավոր մատակարարին: Բաքուն, որ առանց այդ էլ բարկացած էր Կալաձեի և «Գազպրոմ»-ի միջև բանակցություններից, սկսեց գովազդել Ադրբեջանի՝ իրանական գազի արտահանման համար որպես տարանցիկ երկրի հնարավորությունը: Ադրբեջանի և Վրաստանի միջով Թուրքիա, այնուհետև Եվրոպա խողովակաշարի կառուցումը շահավետ կարող է լինել Իրանի համար: Թեհրանը արդեն հետաքրքրություն է հայտնել այդ նախագծի հանդեպ, սակայն պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Թբիլիսին մի տարբերակ էլ է քննարկում՝ հարավկովկասյան գազատարից մեծածավալ գազի ներկրումը առանձին ճյուղի միջոցով: Փետրվարի 18-ին Կալաձեն հայտարարեց, որ եթե այդ տարբերակը հնարավոր լինի, ապա Վրաստանը գազի լրացուցիչ ծավալներ չի գնի ոչ Իրանից, ոչ էլ Ռուսաստանից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am