Ո՞վ է ծախում Մեղրին․ Ռոբերտ Քոչարյանը բացում է Մեղրիի շուրջ ծավալվող ամբողջ գործընթացները․․․ (video)

Զանգեզուրի միջանցքի թեման պետք է օրակարգից դուրս գար Արցախը հանձնվելուց հետո, այդ թեման չպետք է գոյություն ունենա։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այստեղ, իհարկե, ակնհայտ աբսուրդայնություն կա, որ Սյունիքի ճանապարհը կամ միջանցք կոչվածը ինչու է այսօր քննարկման թեմա դեռ մնում բանակցային սեղանի վրա։ Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, որ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Լաչինը միջանցք էր 5 կիլոմետրանոց, որի վրա Ադրբեջանը ոչ մի վերահսկողություն չուներ և դրա ասիմետրիկ տարբերակը եղավ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։ Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իրենով շարունակում է ապրել։

Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը, սկսել է մեկնաբանել, որ մենք այլ կերպ ենք հասկանում։ Շատ բնական է, որ Ադրբեջանում ասում են՝ հո մեզ հարիֆի տեղ չե՞ք դնում։ Պատերազմը դուք եք պարտվել, այդ ամբողջ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը բխում է Ադրբեջանի շահերից ու դուք այդ կետը մերժում եք։ Դրան հետևեց Լաչինի միջանցքի փակումը և Ղարաբաղի կորուստը։

Այս ամենը մի կողմ դնել, ու բանակցությունները հասցնել այնտեղ, որ «Զանգեզուրի միջանցքն» առանձին թեմա որպես ապրում է, աբսուրդ է։ Սա ուղղակի դիվանագիտական ձախողման մի գլուխգործոց է։

Ոչ թե զիջման վտանգ է, այլ արդեն խոստումը տվել են, ես դրանում կասկած չունեմ. խոսքը միջանցքի մասին է։

Այն, ինչ ասել է Ղարաբաղում Ալիևը, համոզված եմ՝ հենց այն է, ինչ իրենք խոսել են Աբու-Դաբիում։ Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացել է իր բոլոր ցանկությունների կատարումը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է ամեն ինչի հետ։ Սկզբից մերժում է, հետո հետ է քաշվում։ Ալիևը համոզված է, որ այստեղ եւս Նիկոլ Փաշինյանը զիջելու է։ Ալիևի ինչի՞ն է պետք ամերիկացիների կողմից վերահսկվող ճանապարհ, Ալիևին պետք է ամբողջությամբ իր կողմից վերահսկվող միջանցք»,- նշեց նախագահը։

դիտվել է 733 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am