Վիգեն Սարգսյանի նշանակումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Հայկազ Բաղմանյանի հեռացումն ու նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, ըստ էության, ստացան պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակման իմաստ: Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է իհարկե նախորդ տարի հոկտեմբերին, սակայն դե ֆակտո նախարար, նա, կարծես թե, դառնում է այժմ: Դրա վկայությունն էին Սարգսյանի հայտարարությունը, որ Հայկազ Բաղմանյանին, այսինքն՝ բանակի եւ իշխող համակարգի, այսպես ասած, անձեռնմխելի թվացող օդիոզ կերպարներից մեկին հեռացրել է ինքը, եւ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, որ Վիգեն Սարգսյանը բանակի, զինված ուժերի առաջնորդն է եւ ունի անհրաժեշտ բոլոր որակները, անկախ, այսպես ասած, բանակից չլինելու հանգամանքի: Այս իրադարձություններն առիթ տվեցին հանրության ակտիվ խմբերին բավական լայն եւ բազմաբնույթ դիտարկումների, որոնցում զգալի տեղ էր հատկացվում այն հանգամանքին, որ Վիգեն Սարգսյանը՝ իհարկե Սերժ Սարգսյանի օժանդակությամբ, քայլ կատարեց դեպի վարչապետի հավանական պաշտոն: Իրականում, սակայն, ըստ էության տեղի ունեցածը այն է, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի աջակցությամբ, ըստ էության, ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը, այդ բառի քաղաքական եւ համակարգային, թերեւս, ամբողջական իմաստով: Ի՞նչ կանի Սարգսյանը հետո, կամ ինչ կանեն Սարգսյանները՝ յուրաքանչյուրը իրենց մասով, սա իհարկե արդեն կանխատեսումների եւ վերլուծությունների դաշտից է, սակայն տեղի ունեցած իրողությունը թերեւս այն է, որ մեկ տարի անց Վիգեն Սարգսյանը «նշանակվեց» նախարար: Որովհետեւ մեկ տարի առաջ նրա նշանակումը առաջացրել էր մեծ տարակուսանք գրեթե բոլոր շերտերում: Դա նաեւ բնական էր՝ գործնականում պատերազմող բանակի նախարար է նշանակվում մարդ, որի կարիերան անցել է գրասենյակներում: Սա օբյեկտիվորեն հոգեբանական լուրջ անջրպետ է առաջացնում հենց զինված ուժերում: Ավելին, դեռեւս դժվար է ասել, արդյո՞ք այդ անջրպետը ներկայումս հաղթահարված է՝ Բաղմանյանի հեռացումով եւ Մովսես Հակոբյանի հարցազրույցով: Ի վերջո, այդ նշանային իրադարձությունները կարող են լինել երաշխիք, որ անջրպետը, այսպես ասած, չի վերածվի կոնֆլիկտի: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը լուծում է կոնֆլիկտի հնարավոր տրանսլյատորների հարցը, բայց ի վերջո մտածողության, հոգեբանության մակարդակում իրավիճակի վրա ազդեցությունը դեռեւս պահանջելու է քայլեր ու ժամանակ: Եվ այդ իրավիճակում իհարկե հարց է առաջանում, կանի՞ Վիգեն Սարգսյանն այդ քայլերն ու կօգտագործի՞ ժամանակը, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան ազատել է կոնֆլիկտի, այսպես ասած, ռիսկերից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am