Իսկ ի՞նչ կա չկա ԵՏՄ-ում

Օրեր առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ԵՏՄ զարգացման հարցերը, երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև ստեղծված պայմաններում գլոբալ շուկաներում միության մարմինների ռազմավարությունը։ Այս մասին տեղեկանում էինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունից։ Ղազախստանի նախագահը նշել է, որ Տիգրան Սարգսյանը Կոլեգիայի նախագահությունը ստանձնել է բարդ շրջանում. համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում հեշտ չի լինի աճի նոր կետեր գտնել։ «Այդ ամենն, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ԵՏՄ աշխատանքի հետ։ Մեր ինտեգրացիոն միության օգտակարության մեջ ես կասկած չունեմ։ Առավել ևս, որ այսօր շատ երկրներ ցանկություն են հայտնում միանալ մեր միությանը կամ նրա հետ ընդհանուր ազատ առևտրի գոտի ստեղծել»,- ասել է Նազարբաևը` ըստ Aravot.am-ի։ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ միության ընդհանուր ռազմավարության մեջ Նազարբաևի դիրքորոշումը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հենց Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկել միասնական եվրասիական տարածքի հիմքում։ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ Ղազախստանի նախագահության տարվա ընթացքում ինտեգրացիոն գործընթացներին նոր խթան կհաղորդվի։ Մոսկվան, իրականում, զբաղված է գործընկերներ երկրների հետ քննարկումներ կազմակերպելով: Մի քանի օր առաջ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը հանդես է եկել Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ երկրների էկոնոմիկայի նախարարների արտահերթ հանդիպում գումարելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՇՀԿ գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը։ Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության մասին, որը վերաբերում է ՇՀԿ երկրների, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի երկրների հետ ԵՏՄ գծով խորհրդակցությունների մեխանիզմի գործարկման անհրաժեշտությանը։ Նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու համապարփակ տնտեսական տարածքի ձևավորման գաղափարը։ Ընդհանրապես, եթե ԵՏՄ-ականների պարբերաբար հանդիպումների և դրանց մասին տարածած մամլո հաղորդագրությունները չլինեն, ապա շատերը կմոռանան անգամ, որ ստեղծվել է նման կազմակերպություն: Հավանաբար, հենց այդ նպատակով էլ, ԵՏՄ-ն մամլո հաղորդագրություններ է տարածում, որ անդամ պետությունների հասարակությունները չմոռանան այս կառույցի անիմաստ գոյությունը: Կառույց, որը որևէ նվաճում ու հաջողություն չի գրանցել, բացի, թերևս, քաղաքականից` Ռուսաստանի և անդամ երկրների հետ ունեցած երկկողմ հարաբերություններում այդ երկրներին իրենից կախվածության մեջ դնելը: Ամենասարսափելի այն է, որ իրականում, որևէ հույս չկա... Մետաքսյա Շալունց

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am