Հայ արքեպիսկոպոսը՝ Թուրքիայի օդանավակայանի մասին (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն «Նրանք, ովքեր այրում են սրբավայրերը, մարդ արարած էլ կայրեն»՝ այս բառերով ռաբբի Արթուր Շնեյդերը բացեց սրբավայրերի առգրավմանը նվիրված քննարկումը: Վաշինգտոնում անցած կրոնական ազատության միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի գործադիր տնօրեն Քեյթ Նահապետյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության տարիներին Թուրքիայում առգրավված հայերի, հույների եւ ասորիների սեփականության պատմությունը: Նահապետյանի խոսքով, Հայոց ցեղասպանությունը եզակի էր նաեւ այն առումով, որ առաջին անգամ սեփականությունն առգրավվում էր հատուկ ընդունված պետական օրենքների շրջանակներում. «Ավերելով համայնքը, զրկելով մարդկանց սեփականությունից, նրանց տկարացնում էին, իսկ բռնագրավելով նրանց սրբավայրերը՝ նրանց զրկում վերադառնալու հնարավորությունից»: Ստեղծված պայմաններում, Նահապետյանի խոսքով, մնում է պայքարել այդ սեփականության վերադարձի կամ էլ առնվազն՝ դրա շուրջ բոլոր գործարքների սառեցման համար: Ի դեպ, մինչեւ Ցեղասպանությունը հայկական սեփականություն հանդիսացող հողերի վրա է գտնվում նաեւ թուրքական Ինջիրլիքի օդանավակայանը, որը Թուրքիան տրամադրում է Միացյալ Նահանգներին, նշում է Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը. «Մենք այդ երկրում երբեք սոսկ փոքրամասնություն չենք եղել. Մենք Կոնստանդնուպոլսի, Փոքր Ասիայի եւ Անատոլիայի բնիկ ժողովուրդ ենք»: Միայն Անատոլիայում մինչեւ Ցեղասպանությունը գործում էր 2600-ից ավելի հայկական եկեղեցի եւ վանք, հիշեցնում է արքեպիսկոպոս Այկազյանը: Այսօր գործում է միայն Աղթամար կղզու եկեղեցին, այն էլ՝ տարին միայն մեկ օր: Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը եւ հրաժարվում է որեւէ սեփականություն վերադարձնել: «Վերջին 10 տարիների ընթացքում մենք փորձել ենք Թուրքիայի իշխանությունների հետ կապ հաստատել իրավաբանների միջոցով, սակայն՝ ապարդյուն»: Որեւէ աջակցություն չեն ստանում քրիստոնյաները նաեւ Եգիպտոսում, Իրաքում եւ Քրդստանում, ավելացնում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը. «Եգիպտոսի նախագահ Սիսիի, կամ Իրաքի վարչապետի, կամ Քրդստանի առաջնորդ Բարզանիի հետ հանդիպումների ընթացքում նրանք բոլորը խոսքով մեզ աջակցում են, սակայն՝ ոչինչ չեն անում: Ցավոք, նման պայմաններում, 10-15 տարի անց Իրաքում այլեւս որեւէ քրիստոնյա չի մնալու»: Իրավիճակը հնարավոր է փոխել միայն նոր քայլերի շնորհիվ, նշում է արքեպիսկոպոսը, հակառակ դեպքում, այն հողում, որտեղ ծնվել է քրիստոնեությունը, այլեւս քրիստոնյա չի մնա:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am