Կարո Եղնուկյանը վերջին դատական նիստին ահազանգ է հնչեցրել

Կարո Եղնուկյանի կինը՝ Էլնոր Եղնուկյանը ներկայացրել է ամուսնու՝ Կարո Եղնուկյանի կողմից վերջին դատական նիստին հնչեցված ահազանգը, որը կարող եք կարդալ ստորև. «Այս մտահոգիչ ահազանգը, որ ես բարձրաձայնում եմ հիմա առողջությանս հետ կապված, շատ հավանական է ողբերգական ավարտ կունենա եթե շտապ ձևով առաջը չառնվի։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ մանրամասնել մինչև կալանավորումս իմ ունեցած հիվանդությունների և կալանավայրում դրանց հետագա ընթացքի մասին: Վերջին 16 ամիսների ընթացքում՝ գտնվելով կալանավայրում, ես չեմ բարձրաձայնել իմ մի շարք հիվանդությունների մասին, որոնք ես ունեցել եմ մինչև կալանավորվելը: Չեմ ահազանգել դրանց մասին քանի, որ քրեակատարողական հիմնարկը որոշ չափով անհրաժեշտ պայմանները ապահովել էր և ես ստացել եմ ընտանիքիս հետևողական աջակցությունը՝ համապատասխան դեղորյաքների և սարքավորումների հետ կապված։ Վերջին 5 դատական նիստերին մասնակցելու պատճառով առաջացած «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնյա»-ն միանալով արդեն խրոնիկական դարձած արյան մակարդելիության և խոլիստերինի պրոբլեմների հետ մի քանի անգամ բազմապատկում է ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկայնությունը և դրա ուժգնությունը: Ի տարբերություն «խրոնիկ հիպերտոնյա»-ի, որը կարգավորվում է դեղորայքով, «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնյա»-ն դրվագային է, որը տեղի է ունենում որոշակի իրավիճակի պատճառով։ Կրիզիսային է համարվում, եթե արյան ճնշման և զարկերակի տատանումը շատ մեծ է։ Իմ դեպքում նորմալ ամենօրյա ճնշումս 120/80-ից իսկ զարկերակս՝ 70։ Երբ էպիզոդ է տեղի ունենում արյանս ճնշումը կտրուկ և ակնթարթային կերպով բարձրանում է 220/120 և ավելի, իսկ զարկերակս ՝146 և ավելի։ Այս կտրուկ և ակնթարթային բարձրացումը համադրելով արդեն գոյություն ունեցող արյան մակարդելիության և խոլեստերինով պայմանավորված խնդիրների հետ, բավականին բարձրացնում է ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը, որը անխուսափելիորեն կարող է հանգեցնել մահվան»։ Հենց այդ հիմքով Կարո Եղնուկյանը եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն են ներկայացրել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան քրեական գործից Եղնուկյանի մասով գործն անջատելու կամ Եղնուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու, կամ դատական նիստերը առանց Եղնուկյանի մասնակցության անցկացնելու մասին, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ գաղափար չունի, թե ինչ գործողությունների համար են իրեն մեղադրանք առաջադրել:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am