Հանցախումբը հեռախոսային զանգերի համար չէ, որ բանտում խոշտանգում է Կարո Եղնուկյանին

Հանուն Հայաստան պետության ճակատը հայտարարությամբ է հանդես եկել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. « Հայրենակիցներ, երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հանցախումբը քաղաքական շարժառիթներով արդեն մեկ տարուց ավելի անազատության մեջ է պահում մեր հայրենակից Կարո Եղնուկյանին: Ըստ հանցախմբի՝ Կարո Եղնուկյանի «մեղքն» այն է, որ նա հեռախոսային մի քանի խոսակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության գունդը գրաված ապստամբների՝ «Սասնա ծռեր» խմբի իր ընկերների հետ: «Ազգային ինքնորոշում միավորման» և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մեր երկրի նվիրյալ քաղաքացի է: Հայրենասիրական մղումներով նա իր 5 զավակներին հայրենիքում հայեցի մեծացնելու նպատակով ԱՄՆ-ից հայրենադարձվել է Հայաստան և որպես բարձր քաղաքացիական գիտակցության կրող անձ, անկախության մարտիկ ու արդարության ջատագով՝ անտարբեր չի մնացել երկրի առջև ծառացած ոչ մի փոքր ու մեծ խնդրի նկատմամբ: Կարո եղնուկյանը մեր կողքին, հաճախ մեր և ձեր փոխարեն պայքարել է Երևանի Մաշտոցի պուրակը և Ծածկած շուկան փրկելու, Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարությունը կասեցնելու համար: Բացառապես քաղաքական և օրինական ճանապարհով պայքարել է երկրում օրինական իշխանություն ձևավորելու և հանցախմբին հեռացնելու համար: Չնչին բացառություններով նրա պայքարի բոլոր օրինական ճանապարհները, իշխանության գործադրած բռնությունների ու ապօրինի հալածանքների միջոցով դեմ են առել փակուղու: Բավական է հիշել միայն Բերձորում Արցախի վարչախմբի կազմակերպած ամոթալի հարձակումը նրա և խաղաղ ավտոերթի մյուս մասնակիցների վրա, որտեղ ջարդեցին երթի մասնակիցների, այդ թվում և նրա մեքենաները և ֆիզիկական բռնություն գործադրեցին նրանց նկատմամբ: Անպատիժ ու չբացահայտված մնացին նրա և մի քանի այլ ակտիվիստների մեքենաների հրկիզման դեպքերը: Ոստիկանական բռնության ենթարկվեց նաև Եղնուկյանի կինը: Հասկանալի է, որ իշխանությունների բռնությունների, հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած Եղնուկյանը, ինչպես և մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չէր կարող չհամակրել նույն հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած և քառօրյա պատերազմից հետո ճարահատյալ ապստամբության դրոշ բարձրացրած իր ընկերներին: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հանցախումբը հեռախոսային զանգերի համար չէ, որ բանտում խոշտանգում է ծանր առողջական վիճակում գտնվող Կարո Եղնուկյանին: Նրան պատժում են իր ընդդիմադիր քաղաքական գործունեության և վերը նշված օրինական պայքարի բոլոր դրվագների համար: Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Մեր հայրենակիցներին, Սփյուռքի հայությանը, մարդու իրավունքները պաշտպանող տեղական և միջազգային կառույցներին ու անհատներին դիմում ենք կոչով, որպեսզի բոլոր հասանելի միջոցներով արտահայտեն իրենց բողոքը Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հալածանքների դեմ և պահանջեն նրա անհապաղ ազատ արձակումը»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am