Լավանդայից մինչեւ Ոսկե ավազներ. Խոսրով Հարությունյանի տներն ու թերի հայտարարագիրը. hetq.am

«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը անկախությունից ի վեր տեւական ժամանակ եղել է կամ գործադիր, կամ օրենսդիր մարմիններում: Այս մասին գրում է hetq.am-ը:

1990-1992 թթ. նա Գերագույն խորհրդի պատգամավոր էր, 1992-ի օգոստոսին նշանակվել է վարչապետ ու պաշտոնավարել մինչեւ 1993-ի հունվարի վերջ: Խ. Հարությունյանը անկախության հռչակումից հետո ՀՀ երրորդ վարչապետն է: 1993-1999 թթ. շարունակել է օրենսդիր գործունեությունը: Ընդ որում՝ 1998-ի փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ իր պաշտոնից հրաժարվեց նաեւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, հենց Խ. Հարությունյանն ընտրվեց ԱԺ խոսնակի պաշտոնում՝ խորհրդարանը ղեկավարելով մինչեւ 1999-ի կեսերը, երբ ձեւավորվեց նոր ԱԺ: Հարությունյանն առաջինն էր մեր երկրում, որ զբաղեցրեց թե վարչապետի, թե խորհրդարանի նախագահի պաշտոնները: Նրա «ռեկորդը» հետագայում կրկնեց Հովիկ Աբրահամյանը: 1999-2000 թթ. Խ. Հարությունյանը փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարար էր, իսկ 2000-2002-ին՝ ՀՀ նախագահի խորհրդական: Ըստ Հարությունյանի պաշտոնական կենսագրության՝ այդ տարիներին նա եղել է անկուսակցական, որպես պատգամավոր՝ որեւէ խմբակցության անդամ չի եղել: 2003-ին հիմնադրել է ՀՔԴՄ-ն՝ դառնալով դրա նախագահ: 2012-ին Խոսրով Հարությունյանը 14-ամյա ընդմիջումից հետո վերադարձել է խորհրդարան՝ լինելով ՀՀԿ համամասնական ցանկում: Այս տարվա ընտրություններին էլ նա կմասնակցի իշխող կուսակցության ցուցակով, որտեղ 19-րդն է:
69-ամյա Խոսրով Հարությունյանը կնոջ՝ Բրլիանտինա Փափազյանի հետ հաշվառված է ու բնակվում է Հյուսիսային պողոտա 6 հասցեում: Այս նորակառուցում է գրանցված նաեւ նրա փոխարտգործնախարար որդու՝ Ռոբերտ Հարությունյանի ընտանիքը: Իբրեւ թեկնածու՝ ՀՔԴՄ նախագահը ԿԸՀ է ներկայացրել գույքի եւ եկամուտների հայտարարագիր, ինչի համաձայն, ունի 1994 թ. արտադրության «Mercedes-Benz S 420» ավտոմեքենա: Թեկնածուն չունի 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք, ինչը ենթակա է հայտարարագրման, փոխարենը 4 տեսակի անշարժ գույքի սեփականատեր է: Դրանցից մեկը Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող 170 քմ մակերեսով բնակարանն է, որտեղ ապրում է, նաեւ 75 քմ տարածքով ոչ բնակելի շինություն ունի Հյուսիսային պողոտա 1/3 հասցեում: Երրորդը Սեւան քաղաքի Լավանդա Սիթի թաղամասի այգետնակներից (ամառանոց) մեկն է՝ 108 քմ մակերեսով: Եվս մի բնակարան (110 քմ) Խ. Հարությունյանն ունի բուլղարական Վառնա քաղաքում՝ Ոսկե ավազներ անունով հայտնի հանգստյան գոտու «Բենդիտա Մարե» հյուրանոցում: Սա այսպես կոչված «apartment hotel» է, որը բնակարաններ է տրամադրում իր հյուրերին: Սակայն երկու մասնաշենքից բաղկացած կոմպլեքսում կան նաեւ բնակարաններ, որոնք վաճառված են: Դրանցից մեկն էլ Խոսրով Հարությունյանինն է: 3-աստղանի «Բենդիտա Մարեն» ունի 243 բնակարան, որոնցից 41-ը ստուդիաներ են (առանց միջնորմի սենյակներ), 47-ը՝ երկու, իսկ 155-ը մեկ ննջասենյակ ունեցող տներ: Հյուրանոցը լողափից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սեւ ծով: «Բենդիտա Մարեում» այսօր էլ կարելի է բնակարան ձեռք բերել տարբեր գներով: Համեմատենք 2012-ի եւ այս տարվա տվյալները՝ հասկանալու համար, թե գործող խորհրդարան մտնելիս ինչ ուներ թեկնածուն, ու ինչ է փոխվել մինչ այժմ: Միանգամից ասենք, որ մեր նշած անշարժ ու շարժական գույքը Խ. Հարությունյանը հայտարարագրել էր նաեւ 2012-ին, երբ  պատգամավորի մանդատ ստացավ: Այսինքն՝ վերը նշվածը նա ձեռք է բերել մինչեւ հինգերորդ գումարման ԱԺ մտնելը: Ներկայում Հարությունյանը եկամուտ է ստանում 3 տեղից՝ Ազգային ժողովից (2016-ին աշխատավարձը կազմել է 6.823.430 դրամ), ՀՀ կառավարման ակադեմիայից (2016-ին՝ 376.806 դրամ) եւ կենսաթոշակը՝ 540.000 դրամ: 5 տարի առաջ մանդատը ստանձնելիս նա հայտարարագրել էր միայն ակադեմիայի աշխատավարձն ու թոշակը: Եթե 2012-ին Խ. Հարությունյանն իբրեւ դրամական միջոց հայտարարագրել էր 90.000 դոլար, ապա այսօր այն երկու անգամ կրճատվել է՝ 45.000 դոլար: Այլ դրամական միջոցներ թեկնածուն չի հայտարարագրել: 2012-ին ՀՔԴՄ նախագահը հայտարարագրել էր 3 հատ բաժնեմաս՝ 25 հազ., 50 հազ. եւ 2 մլն դրամ արժեքներով: Փաստորեն, նա ընդգրկված է եղել 3 ընկերություններում, սակայն բաժնեմաս ունենալով, եկամուտների մեջ որեւէ շահաբաժին չի նշել առ այսօր: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տարեկան հայտարարագրերում՝ 2012-2016 թթ., Հարությունյանը որեւէ նշում չի կատարել օտարած բաժնեմասերի վերաբերյալ, սակայն, այդքանով հանդերձ, այս տարի ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել է միայն մեկի՝ «Տոսպ» ԲԲԸ-ում ունեցած 0,72 % բաժնեմասի մասին (թերեւս, պիտի բաժնետոմս լինի): Այս վերջին հայտարարագրում Խոսրով Հարությունյանը չի նշել «Կոստա Բի» ՍՊԸ-ի մասին, որտեղ 50 տոկոս փայ ունի: Ընկերությունը հիմնադրել է ինքը 2006-ին, 2010-ին նրան է միացել Աստղիկ Սերյոժայի Մելիքջանյանը: ՍՊԸ-ն գրանցված է պատգամավորի երեւանյան բնակարանի հասցեում, տնօրենն Արման Աշոտի Աբաջյանն է: Ներկայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: «Կոնստանտ-Աուդիտ» ՍՊԸ-ն էլ Խոսրով Հարությունյանը հիմնադրել է 2005-ին: Այստեղ նա 51 տոկոս փայ ունի, պատգամավորի գործընկերը Գրիգոր Ռոբերտի Կադարյանն է, ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Երեւանի Մառի փողոցում գտնվող վերջինիս բնակարանում էլ գրանցվել է ընկերությունը: «Կոնստանտ-Աուդիտը» զբաղվում է աուդիտորական գործունեությամբ եւ հաշվապահական հաշվառմամբ: Համացանցում առկա տեղեկությունների համաձայն՝ Գ. Կադարյանը«Ամերիաբանկի» մասնաճյուղի կառավարիչ է, ժամանակին էլ եղել է լուծարված «Լավանդա Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, որը, մասնվորապես, զբաղվում էր դեղերի վաճառքով: Այս ընկերության եւ Սեւանի Լավանդա Սիթի թաղամասը հիմնած «Լավանդա Սիթի-Շին» ՍՊԸ-ի տերերը նույն մարդիկ են: Ինչպես արդեն նշեցինք, Խ. Հարությունյանն ամառանոց ունի այս տարածքում: Ըստ պետռեգիստրի՝ Խոսրով Հարությունյանն առնչություն ունի նաեւ «Մայք Ընդ Էյ» ՓԲԸ-ի հետ, որը գրանցված է Ամիրյան 18/3 հասցեում: «Հրապարակը» 2014-ին գրել է, որ այս շենքի վրա առանց բնակիչների համաձայնության ու իմացության եւս 3 հարկ են ավելացնում, իսկ շինարարությունն իրականացնում է Խոսրով Հարությունյանի եղբայրը՝ Սամվել Հարությունյանը, ով «Արամյանց» ԲԿ-ի (նախկինում՝ Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց) տնօրենն է: Վերջինիս ընտանիքը հաշվառված է հենց այս հասցեում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am