Հայտնաբերվել է Աբովյան քաղաքի բնակարաները թալանած անձը. Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնում

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության /վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյան/, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյան/, Աբովյանի քննչական բաժնի /բաժնի պետ Հրաչ Ղազարյան/ և Ոստիկանության Կոտայքի բաժնի /բաժնի պետ Արսեն Արզումանյան/ գլխավորությամբ բացահայտվել է Աբովյան քաղաքում 13-ից ավելի բնակարանային գողության դեպքեր: Shamshyan.com-ի հաղորդմամբ‚ վերջին ամիսներին Աբովյան քաղաքում հաճախակիացել էին առաջին հարկում բնակվողների բնակարանների գողության դեպքերը; Անհայտ անձը եվրոպատուհանների հեշտ բացելու շնորհիվ մտնում էր տուն և այնտեղից հափշտակում ոսկյա, արծաթյա իրեր, գումար, հագուստներ և այլ պարագաներ: Աբովյանցիները թերահավատ էին, թե հանցագործությունները կբացահայտվեն, ու մինչ հարևաններով քննարկում էին տեղի ունեցած հերթական գողության դեպքը, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ հայտնաբերեցին աբովյանցիների համար «անհասանելի Ջինին»: Նա Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Բարխուդարյանն է, ով ոստիկանների, քննիչների ու ընթերականների ներկայությամբ ոչ միայն մատնացույց է անում այն բնակարնները, որտեղից կատարել է գողություններ, այլև հանգիստ պատմում է՝ երբ և ինչպես է թալանել հերթական տունը: Կոտայքի մարզի քննիչների, ոստիկանների կողմից բացահայտված բնակարանների գողությունների այս շղթան, կարծես թե, վերջապես կսթափեցնի մյուս բնակարանագողերին, որ թե՝ «ում օրն է 40 օր» և սա ոստիկանների, քննիչների պրոֆեսիոնալ համատեղ գործողությունների արդյունքում է, որ հայտնաբերվել է նաև մեծ թվով գողացված ապրանքներ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերի հատկանիշով: Կասկածյալ Գ. Բարխուդարյանը Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Կոտայքի մարզյաին քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են իրենց գործի գիտակներ՝ ավագ քննիչներ Էդգար Բալոյանը, Վիգեն Մարգարյանը, քննիչներ Գրիգոր Դալլաքյանն ու Հուսիկ Կարապետյանը: Խմբում ներգրավված են նաև Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Կարապետյանը:

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am