Մեգան Մարքլի նշանադրության մատանին պատրաստած ոսկերիչը գաղտնիքներ է հայտնել
Մատանու դիզայնը, որն արքայազն Հարրին նվիրել է Մեգան Մարքլին, ինքն է մշակել: Այն պատրաստել է ոսկերիչ Դևիդ Թոմասը, որը լրագրողներին որոշ գաղտնիքներ է հայտնել, գրում է ELLE-ն: «Դա ամենամեծ և բարդ գաղտնիքն էր, որը ես երբևէ ստիպված եմ եղել պահել»,- խոստովանել է նա: Ու թեև զարդի արժեքը Թոմասը գաղտնի է պահել, հայտնի է, որ 3 ադամանդներից ամենամեծը մոտ 250 000 դոլար արժե: Մատանին զարդարված է 3 ադամանդով, որոնցից ամենամեծն արքայազնը Բոթսվանայից է բերել, մյուս երկուսն արքայադուստր Դիանայի թագից են վերցվել:
