Սյունիքի դարպասները Անգլիայի թագուհու դագաղը չէ, որ սելֆի անես ու շատախոսես

Վահագն Խաչատուրյան պաշտոնյայի գոյության մասին իմացանք, երբ 2022 թվականի սեպտեմբերին մասնակցում էր Անգլիայի թագուհու թաղմանը։ Հիշեցինք, որ մենք նախագահ ունենք։ Ցավոք, նա հայտնվեց Մեծ Բրիտանիայի միջազգային սկանդալի կիզակետում և միջազգային ԶԼՄ-ների գլխագրերում։ Բրիտանական առաջատար ու հեղինակավոր ԶԼՄ-ները ֆիքսել էին Խաչատուրյանին ՄԲ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվելիս, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։ Նա հպարտ կանգնել էր, իսկ իսկ նրան լուսանկարում էր ՄԹ֊ում ՀՀ դեսպանը։ Հոդվածներում նշվել է, որ նա ոչ միայն լուսանկարվել է, այլև բարձր շատախոսել է՝ առաջացնելով ներկաների զարմանքը։ Ես սա պատահական չեմ հիշեցնում։ Նախագահի գոյության մասին հիշում ենք մեկ էլ Սյունիքի մասին նրա հայտարարությունից հետո։ Նույն գործելաոճն է։

Հիշեցնենք, որ նա եռօրյա աշխատանքային այցով Սյունիք էր գնացել, խորհրդակցություն է արել, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ժամանակ հայտարարել է․ «Սյունիքը մեր զարգացման դարպասներն են դառնալու։ Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես նկատի ունեմ 43 կմ հնարավորությունը, ուրեմն վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է մեզ տալու»։

Հիշեցնեմ Վահագն Խաչատուրյանին, որ Սյունիքի դարպասները Անգլիայի թագուհու դագաղը չէ, որ սելֆի անես ու շատախոսես․․․ Թմկա տիրուհին չես, որ խրախճանք կազմակերպես ու մի գիշերվա մեջ բացես դարպասները։ Հիշենք տողերը․ Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է Իր հաղթական հյուրերին, Բաց է անում դուռն ու դարպաս Ձեր դավաճան տիրուհին։ Մի ոգևորիր ու խաբիր Սյունիքին։ Խրախճանք մի կազմակերպիր։ Սյունիքի դարպասների բացումը զուր չեմ նմանեցնում Անգլիայի թագուգու դագաղի հետ նկարահանմանդ։ Կարմիր գծեր կան, որոնց շուրջ լռում են՝ իմանալով, որ դա անգամ խոսակցության թեմա լինել չի կարող։ Մեր քաղաքական գործիչներին խնդրում եմ, որ տարրական, շատ պարզ միջոցներով «հանկարծ հիշել է , որ նախագահ է» մարդուն հակադարձել, որ Սյունիքի դարպասների բացումը Անգլիայի թագուհու դագաղի հետ սելֆի անելը չէ, որ մոռացվի։ Խոսքը մի մարդու թաղման մասին չէ, խոսքը ողջ Սյունիքի մասին է։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները և խորհրդակցությունները նմանեցնում եմ դավաճան Թըմկա տիրուհու խաբեությանը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am