Այս դեղերը ոչ թե բուժում են, այլ՝ սպանում

Մարդկանց մեծ մասը սովորություն ունի առողջական ցանկացած խնդիր ինքնուրույն լուծելու: Չէ՞ որ այդպես ավելի հարմար է` խմել դեղահաբ, որը կվերացնի զայրացնող ախտանշանները: Սակայն դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ սարսափելի հետևանքների դա կարող է հանգեցնել: Բազմաթիվ դեղեր ոչ թե բուժում են, այլ ճիշտ հակառակը` մարդու օրգանիզմին վնաս են պատճառում: Araratnews.am-ը  ներկայացնում է, թե որ դեղամիջոցներն արժի ընդհանրապես դեն նետել ձեր դեղատուփից: Վտանգավոր դեղեր Անցյալ դարի երկրորդ կեսին արյան շրջանառության համակարգի հիվանդությունները հայտնվեցին և շարունակում են առաջին տեղում մնալ մահվան պատճառների շարքում: Օրինակ` սակավարյունությամբ հիվանդների թիվը հարյուրապատիկ աճել է: Ինչպես նաև աճել է այն հիվանդությունների թիվը, որոնք խիստ հազվադեպ են հարուցվում ինֆեկցիաներով, այլ առաջանում են դեղեր ընդունելու հետևանքով, օրինակ` լեյկոպենիան: Գիտականներին երկար ժամանակ պետք չէր դա հասկանալու համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի դեղամիջոցների մի ամբողջ շարք, որոնք նպաստում են այդ հիվանդությունների զարգացմանը: Բացի այդ, դրանք աչքի են ընկնում նվազագույն բուժիչ հատկություններով: Այսինքն` դրանք կարելի է դասել ոչ միայն վտանգավոր, այլև անօգուտ դեղերի շարքը: Որո՞նք են այդ դեղերը: Օքսֆորդի համալսարանի գիտնականները հրապարակել են այն դեղերի ցուցակը, որոնք ախտահարում են արյունը, ողնուղեղը և հարուցում արյան շրջանառության հիվանդություններ: Հակաբիոտիկներ Այս ցուցակում մտել են բոլոր հակաբիոտիկները, այդ թվում` հակապրոտոզոային միջոցները, սուլֆանիլամիդներն ու հակավիրուսային պատրաստուկները: Այսպիսով, արգելված դեղերի ցուցակում են հայտնվել բոլորին քաջածանոթ այնպիսի պատրաստուկներ, ինչպիսիք են` «Ռետրովիրը», «Բիսեպտոլը», «Սեպտրինը», «Օրիպրիմը» և համանման ազդեցությամբ ու բաղադրությամբ այլ դեղեր: Փոքր դեղաչափերով հակաբիոտիկները ոչնչացնում են փաստորեն բոլոր օգտակար բակտերիաները: Հաճախ հակաբիոտիկներով բուժման հետևանքները հարկ է լինում ամիսներով վերացնել: Իսկ մեծ դեղաչափերով հակաբիոտիկները կարող են ազդել օրգանների և հյուսվածքների վրա: Որոշ հակաբիոտիկներ կարող են կուտակվել և առաջացնել որոշակի օրգանների խանգարումներ: Ավելի շատ տուժում են երիկամներն ու լյարդը: Հակաբորբոքային միջոցներ Այս շարքին է դասվում բոլորի կողմից շատ սիրված «Անալգինը» և նրա ավելի քան 30 նմանակները: Ինչպես նաև «Ինդոմետացինը» և «Պենիցիլամինը»: Այս պատրաստուկների կանոնավոր օգտագործումը նպաստում է արյան հիվանդությունների (ագրանուլոցիտոզ) զարգացմանը: Ջերմիջեցնող միջոցներ Վերջին 50 տարիների ընթացքում դեղագործների ջանքերով ստեղծվել են լեյկոպենիայի` լեյկոցիտների պակասի մի քանի տեսակներ, որոնք իրենց հետևից բերում են նեկրոտիկ անգինաներն և այլ հիվանդություններ: Ու սրանում մեղավորը, գիտնականների կարծիքով, ջերմիջեցնող միջոցներն են, որոնք լայնորեն օգտագործվում են բժշկության մեջ` պիրազոլոն պարունակող բոլոր դեղամիջոցները («Տրիբուզոն», «Բուտադիոն») և սուլֆանիլամիդները («Սուլֆազին», «Ֆտալազոլ»): Մալարիայի դեմ միջոցները Այս ցուցակում են` «Ակրիքինը», «Պիրեմետանինը», «Տինդուրինը» և այլն: Վահանագեղձի հիվանդությունների ժամանակ օգտագործվող պատրաստուկներ «Կորդիմազոլը», «Կարբիմազոլը» և նման ազդեցությամբ այլ պատրաստուկներ նույնպես վտանգավոր են համարվել: Էպիլեպսիայի դեմ դեղամիջոցներ Հենց «Դիֆենինը» կամ «Ֆենիտոինը»: Գիտնականների խոսքով` այս պատրաստուկը նպաստում է անեմիայի զարգացմանը և օժտված չէ բավարար բուժիչ հատկություններով: Արևմուտքում արդեն ակտիվորեն պայքարում են այս դեղամիջոցների դեմ, որի շնորհիվ բազմաթիվ մարդասպան դեղեր արդեն իսկ արգելվել են: Ցավոք, մեր երկրում դեռ այդ արգելքները չեն սահմանվել, սակայն դուք արդեն գիտեք ամենավտանգավոր ու անօգուտ դեղամիջոցների ցուցակը, որոնցից պետք է հեռու մնալ:

դիտվել է 390 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am