Օբաման զգուշացրել է ամերիկացիներին նոր Հիտլերի մասին
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Նահանգներում ազգայնականության աճի մասին, որը կարող է ստեղծել նոր Հիտլեր և հիշեցրել ֆյուրերի քաղաքականության հետևանքը դարձավ 60 միլիոն մարդու մահը: Ըստ նախկին նախագահի նույնը կարող է սպառնալ ԱՄՆ-ին: «Սա այն է, ինչ տեղի ունեցավ 1930-ական թվականներին Գերմանիայում, որտեղ, չնայած Վեյմարի Հանրապետության ժողովրդավարությանը և դարավոր պատմամշակութային ու գիտական նվաճումներին՝ հայտնվեց Ադոլֆ Հիտլերը»,- ասել է Օբաման: ԱՄՆ-ի համար նման սցենարից խուսափելու համար Օբաման կոչ է արել բոլորին պաշտպանել երկրում ժողովրդավարությունը, հակառակ դեպքում ամեն ինչ վերջնականապես կոչնչանա: Գրում է Crain’s Chicago Bussiness-ը:
