Իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու. Ռուբեն Գևորգյանը՝ ծառահատումների մասին

Լրատվամիջոցներն օրեր առաջ անդրադարձել էին Դավիթաշեն վարչական շրջանում համատարած ծառահատումների խնդրին: Փաստի առիթով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ստեղծվել և պարզել՝ նշված ծառերը հատվել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանի դստեր՝ Դավիթաշեն, Մենատուն հասցեում հաշվառված Արմենուհի Գևորգյանի ցուցումով: Araratnews.am-ը կապ հաստատեց նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու: «Դա իմ սեփական տարածքն է: Ծառերն էլ չորացած են եղել ու փտած: Եթե անգամ փտած ծառ էլ չլինեն, իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու էլ, պառկացնելու: Իմ սեփական տարածքն ու այգին է»,- ասաց նախկին պատգամավորը, ապա հիշեցրեց՝ Դավիթաշենում առաջին թաղապետ եղած ժամանակ 55 հազար ծառ է տնկել: Ռուբեն Գևորգյանի խոսքով՝ հատված ծառերի տեղում «Ռիբոկ» մարզական ակումբի շարունակությունն է լինելու. «Ոնց որ «Ռիբոկը» սարքեցինք, դավիթաշենցիք ընկան արքայության մեջ, հիմա ավելի լավ բան ենք կառուցելու, որ վաբշե ընկնեն արքայության մեջ: Վատ բա՞ն ենք անում»: Նախկին պատգամավորը հերքեց, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել. «Ոստիկանությունը նյութեր չի նախապատրաստել, եկան տեսան, որ դա 20 տարվա սեփական տարածք է, շինթույլտվություն էլ կա, հեռացան: Ոչ մի գործ էլ չի հարուցվել»: Մեր դիտարկմանը, որ եթե անգամ սեփական տարածք է, ափսոս չէ՞ այդքան ծառ հատելը, Ռուբեն Գևորգյանն ասաց. «Ափսոս է, թե ափսոս չէ` դա իմ գործն է: Իմ սեփական տարածքն է, ինչ ուզում, անում եմ: Բայց հակառակի պես ավելի լավ բան եմ անում՝ հօգուտ դավիթաշենցիների»: Կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ՝ իմանալու, թե ոստիկանությունը շարունակո՞ւմ է հետաքննությունը: «Հրապարակման հիման վրա հետաքննություն է կատարվում Ոստիկանության Մաշտոցի բաժնում»,- տեղեկացրին ոստիկանությունից: Հ.Գ. Araratnews.am-ը բազմիցս անդրադարձել է մայրաքաղաքում ծառերի հատման` տարբեր տարիների աղմկահարույց դեպքերին: Դավիթաշեն, Մենատուն հասցեում հաշվառված ծառերի «սպանդը» ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է: Ավելին՝ դատելով լուսանկարներից՝ չես ասի, որ հատված ծառերը փտած ու չորացած են: Իսկ եթե անգամ դա այդպես է, ապա, ըստ «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար, իրավաբան Նազելի Վարդանյանի` կանաչ տարածքների սեփականաշնորհվելու կամ վարձակալվելու դեպքում քաղաքապետարանը պետք է պայմանագիր կնքի կանաչ տարածքի սեփականատիրոջ կամ վարձակալի հետ՝ դրանց պահպանման համար: Այսինքն՝ առանց քաղաքապետարանի գիտության մայրաքաղաքում ոչ մի ճյուղ չի հատվում: Ու այսքանից հետո հարց է ծագում՝ ի՞նչ կանաչ գոտիների պահպանման մասին է թմբկահարում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, եթե գրչի մի հարվածով քաղաքի կանաչ գոտիները սեփականաշնորհվում են, դառնում շինություն՝ Երևանը վերածելով անապատի:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am