«Կարեն Կարապետյանը դարձյալ փրփրեց, ափերից դուրս եկավ…»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Դարձյալ ուզում եմ անդրադառնալ իմ սիրած եւ, ինձ թվում է, կարեւոր թեմայի՝ կարեւոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է ասվում, նույնքան կամ գուցե ավելի կարեւոր է «ինչպես»-ը: Երեկ դարձյալ նման դեպքի ականատեսը դարձանք: Գյումրիում վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողը հարցնում է՝ ե՞րբ են աղետի գոտում աշխատատեղեր բացվելու: Իրականում, իմ տպավորությամբ, դա հարց չէ՝ քննադատություն է, կշտամբանք, բողոք՝ առ այն, որ գործազրկությունն աղետի գոտում չափազանց բարձր է, որ մարդիկ առանց գործի չեն կարողանում իրենց ընտանիքները պահել, մարդիկ իրենց ընկճված եւ անլիարժեք են զգում, եւ այդ ամենը նրանց դրդում է գնալ դեպի «ռուսաստաններ», որտեղ կյանքն առանձնապես հեքիաթային չէ, բայց հնարավոր է աշխատանք գտնել: Որպես բողոք այդ ամենը միանգամայն արդարացի է, բայց քանի որ դա ներկայացվում է որպես լրագրողի հարց, այստեղ ես, ճիշտն ասած, խնդիր եմ տեսնում: Նախ՝ շուկայական հարաբերությունների պարագայում կառավարությունն աշխատատեղեր չի բացում, դա անում են գործատուները, սեփականատերերը: Կառավարության առաքելությունն է, որքան հասկանում եմ, այնպես անել, որ լինեն որքան հնարավոր է՝ շատ սեփականատերեր եւ նրանք գործեն հնարավորինս ազատ (դա արվում է, թե չի արվում՝ այլ հարց է): Այնուհետեւ՝ «երբ» հարաբերական դերանունը այստեղ այնքան էլ տեղին չէ: Գուցե՝ «ի՞նչ է կառավարությունն անում աշխատատեղերի բացմանը նպաստելու համար»: Հնչած հարցը, մի խոսքով, ճշգրիտ չէր: Բայց վարչապետն ի պատասխան այդ հարցի, իր սովորության համաձայն, դարձյալ փրփրեց, ափերից դուրս եկավ, եւ ստացվեց, որ կրկին չկարողացավ շփվել լրագրողների, իսկ մեծ հաշվով՝ հասարակության հետ»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am