Պահանջել են ազատել Թուրքիայում 13 ամիս կալանքի տակ պահվող Դեմիրթաշին
Գերմանական Deutsche Welle-ն հայտնում է,որ գերմանացի քաղաքական գործիչներ՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թոմաս Օփերմանը, Ձախերի կուսակցության պատգամավոր Սահրա Վագենկնեհթը և Կանաչների կուսակցության նախագահ Անտոն Հոֆրայթերը հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ազատ արձակել Թուրքիայում արդեն 13 ամիս կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին: Պատգամավորներն ընդգծել են, որ Դեմիրթաշին անազատության մեջ պահելով թուրքական կողմը խոչընդոտում է ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի գործունեությունը: «Քաղաքական շարժառիթ ունեցող այդ դատական գործը չի կարող դիտարկվել որպես քաղաքականության օրինական գործիք»,- նշել են նրանք: Դեմիրթաշի դեմ դատական լսումները սկսվել են դեկտեմբերի 7-ին:
