Փաշինյանը ծանրաձողը ոտքին գցեց․․․ այս ամենն իր բերած աղետն է․ Սեյրան Օհանյան (video)

Փաշինյանը ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հետո այն ճանաչեց Ադրբեջանի մաս, ծանրաձողը ոտքին գցեց: Այս մասին ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: 

Նշենք, որ տեղի է ունենում «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը։ Հեղինակը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն է։ Երկհատորյակում վերլուծության են ենթարկվել Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացած քաղաքական բանակցությունները՝ դրանց պատմությունը, ընդունված որոշումները, ինչպես նաև ներկայացված կարգավորման տարբեր առաջարկները։ Աշխատությունն ընդգրկում է նաև համեմատական ակնարկներ այլ միջազգային հակամարտությունների կարգավորման փորձերից, ինչպես նաև դեպքեր ու իրադարձություններ, որոնք, թեև անմիջականորեն բանակցային գործընթացի մաս չեն կազմել, սակայն էական ազդեցություն են ունեցել դրա ընթացքի վրա։ Աշխատության առաջին հատորում ներկայացված է Արցախյան շարժամ ձևավորման ու Արցախի Հանրապետության կայացման փուլը, Արցախյան հակամարտության կարգավորման նախնական տարբերակները, ԵԱՀԿ-ի՝ որպես բանակցային հիմնական հարթակի ձևավորումը, ՄԱԿ ԱԽ բանաձևերը և հակամարտության կարգավորման ՔԻ Վեսթում քննարկված տարբերակը։

Երկրորդ հատորն ընդգրկում է 2002 – 2020 թթ. բանակցային գործընթացը։

Մանրամասն անդրադարձ է կատարվել Հիմնարար (Մադրիդյան) սկզբունքների, նորացված Մադրիդյան սկզբունքների, Կազանի փաստաթղթի, «Լավրովի պլան»-ի շուրջ ընթացող բանակցություններին, ինչպես նաև բանակցությունների տապալմանը։

Գիրքը նախատեսված է դիվանագետների, միջազգայնագետների, քաղաքական գործիչների, լրագրողների, ինչպես նաև Արցախի բանակցային գործընթացով հետաքրքրված բոլոր անձանց համար։ Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

դիտվել է 2347 անգամ
Լրահոս
Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ նախաձեռնություններ են ներկայացրել Կրոնական ազատությունը երբեք չպետք է ենթարկվի կառավարության միջամտությանը․ Սամվել Կարապետյան «ՔՊ-ականնե՛ր, լափում էիք, բա հիմա ինչի՞ց վախեցաք». Ռուզան Ստեփանյան (video) Հիբրիդային պատերազմից եք խոսում․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ–ից Հայաստան եկող խումբը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am