Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի որոշումները պետք է կյանքի կոչվեն

Առավոտը գրում է.Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի պատվիրակությունները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետբարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե Լականը համատեղ հայտարարություն են տարածել, որում շեշտել են, որ համանախագահները հավատարիմ են իրենց հանձնառություններին՝ միջնորդ հանդիսանալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառած, տարածքային ամբողջականություն, մարդկանց հավասար իրավունքներ և ինքնորոշում: «Անդրադառնալով երկու երկրների նախագահների պարտավորություններին՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Պետք է կյանքի կոչվեն նաև 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ընդունված մյուս որոշումները: Մենք ողջունում ենք, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել հաշվի առնել համանախագահների առաջարկը՝ ուղղված հայերի և ադրբեջանցիների միջև մարդկային շփումների վերականգնմանը և աջակցությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ անհետ կորածների տվյալների փոխանական վերաբերյալ: Մենք կողմերին կոչ ենք անում ավելորդ կերպով չքաղաքականացնել այս կարևոր մարդասիրական քայլերը»,- մասնավորապես նշվում է հայտարարության մեջ: ՌԴ-ն կշարունակի ջանքերը ԼՂ հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ՝ իր հերթին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման համար բոլոր կողմերին ընդունելի լուծում փնտրելու ուղղությամբ»: Ամբողջական՝ թերթի օրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել «Նիկոլն ի՞նչ տեսակի սունկ է օգտագործել, որ նման վիճակի է հասել»․ Վահե Մովսիսյան (video) Արա, դու ընգել ես իմ հետևից. Արա Վարդանյան (video) Դավաճաններ սպասե՛ք, մենք այդ օրը տեսնելու ենք, իսկ դուք․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ է՛ս խելքին եք, որ այսօր Շուշիի ազատագրության օրը նշելու փոխարեն թակարդներից եք զավզակում. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով Նիկոլը փախել է, գիտի՝ ինչ է իրեն սպասվում․ Անդրանիկ Թևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am