Ավելի քան 22 մլն դրամ՝ ՀՀ ֆինանսների նախարարի քրոջը․ ԲՏԱ նախարարության պայմանագրերի հետքերով. Fip.am

Fip.am-ը գրում է. Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի քրոջ ընկերությունը մի քանի անգամ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 22 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունից։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընկերության հետ նախարարության կնքած պայմանագրերը։

«Փիլաբս»՝ նախարարի քրոջ ընկերությունը
Այսպես, 2022-2023 թվականներին «Փիլաբս» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը երեք անգամ դրամաշնորհ է ստացել ԲՏԱ նախարարությունից։ Ընկերությունը, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման պետական E-register հարթակի, հիմնադրվել է 2019 թվականի հունվարին։

Ընկերության իրական շահառուն Էլմիրա Միշայի Բարթելսն է: Ընկերությունը գրանցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Սունդուկյան փողոց 7,88 հասցեում։

Հատկանշական է, որ սա բնակելի հասցե է, որտեղ բնակվում է նաև Բարթելսը։ Ավելին՝ այստեղ է գրանցված նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Միշայի Հովհաննիսյանը․ նա միակն է, ում անձնական տվյալները համապատասխանում են ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներին (ծնվել է 1980 թվականի մարտի 19-ին, հայրանունը՝ Միշայի)։

Արտապատկերումը՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից։
Բարթելսը Վահե Հովհաննիսյանի քույրն է․ համաձայն MyHeritage ազգակցական կապերի վերաբերյալ շտեմարանի, Էլմիրա Հովհաննիսյանը Նյու Յորքում ամուսնացել է Մեթյու Չարլզ Բարթելսի հետ և այժմ կրում է նրա ազգանունը։ Նշենք նաև, որ ըստ Ընտրողների ռեգիստրի՝ Էլմիրա Բարթելսի հետ նույն հասցեում է ապրում նաև նրանց զավակը՝ Դանիել Բարթելս Մեթյու Չարլզը

Երեք պայմանագիր և արտոնություններ ընկերությանը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համաձայն Armeps էլեկտրոնային գնումների համակարգի, սկսած 2022 թվականից՝ երեք դրամաշնորհային պայմանագիր է կնքել այս ընկերության հետ։

Առաջին դրամաշնորհային պայմանագիրը կնքվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ 10 մլն դրամ արժողությամբ՝ «Puzl-AI սուպերմարկետների լուծում» ծրագրի իրականացման նպատակով։

Ըստ պայմանագրով սահմանված ժամանակացույցի՝ ծրագրի միջոցառումները պետք է իրականացվեին 2023 թվականի ընթացքում։

Սակայն, 2023 թվականը դեռ չավարտված՝ այդ տարվա հունիսին նախարարությունը ՍՊԸ-ի հետ կնքում է հերթական՝ ևս մոտ 2,3 մլն դրամի աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր՝ ՏՏ ոլորտի ընկերությունների աջակցության տրամադրման պետական ծրագրի շրջանակում։

Նշենք նաև, որ «Փիլաբս» ընկերությունը հայտնվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկում։

Արդեն 2024 թվականին ընկերությունը հայտնվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթողների ցանկում։

Ըստ նախարարության կայքի՝ դրամաշնորհային մրցույթով սահմանված ժամկետում ստացվել էր 149 հայտ, սակայն հաղթել են ընդամենը 18-ը, որոնց թվում նաև «Փիլաբսն» է եղել։

Այս անգամ նախարարությունը 9,9 մլն դրամի պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ։

Այսպիսով, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2019 թվականին հիմնադրված, ֆինանսների նախարարի քրոջը պատկանող ընկերության հետ կնքել է 22.2 մլն դրամի պայմանագիր։

դիտվել է 437 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am