Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով

Օրեր առաջ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), հանդես եկավ իրենց կողմից անցկացված հարցման արդյունքներով, որը հետաքրքիր պատկեր էր ներկայացնում:

Այն,որ նման հարցումները բացառապես քաղաքական նպատակ են հետապնդում, հայտնի է բոլորին:

Այն,որ այդ հարցումների օբյեկտիվությանը չի կարելի հավատալ, նույնպես գիտեն բոլորը:

Նման հարցումների հրապարակումը հետաքրքիր է այլ տեսանկյունից, մասնավորապես, թե հարցում անցկացնող կենտրոնն ինչ մեսիջով է փորձում հանդես գալ:

Քանի որ հարցումն անցկացնողը ամերիկյան հայտնի այս կենտրոնն էր, ապա այն պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ինչ մեսիջով են ուզում հանդես գալ ամերիկացիները:

Թեև այս կենտրոնը պատկանում է ամերիկյան հանրապետական կուսակցությանը, բոլորին է հայտնի, որ մեր տիպի տարածաշրջաններում ամերիկացիները միասնական տարամաբանությամբ են հանդես գալիս:

Այսինքն, թե՛ դեմոկրատները,և թե՛ հանրապետականները աշխարհաքաղաքական հարցերում գրեթե միասնական մոտեցումով են հանդես գալիս, ինչնարձանագրվել է Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և այլ երկրներում:

Այսպիսով, IRI-ի հարցամն արդյունքները պիտի դիտարել բացառապես հենց այդ տեսանկյունից:

Եվ այսպես,փորձենք հասկանալ, թե ինչ թվերով է հանդես եկել այս կենտրոնը և ինչ մեսիջով:

Ըստ այդ հարցման՝Փաշինյանի վստահության ցուցանիշը իջել է 13 տոկոսի չափ: Մոտավորապես նման ցուցանիշ արձանագրում են նաև այլ կենտրոնները:

Սակայն հետաքրքիր է, որ ըստ այս հարցման, վարկանիշով երկրորդ տեղում է... Արարատ Միրզոյանը իր 5 տոկոսանոց ցուցանիշով:

Այն,որ այս գործչին չի ճանաչում մեր քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը, գիտեն բոլոր իրական փորձագետները:

Իսկ բնակչության մյուս մասը, որիրեն ճանաչում է, նրան դիտարկում են որպես շարքային ուսապարկ:

Ավելին, նույնիսկ ՔՊ-ական միջավայրում Արարատ Միրզոյանը այդ 5 տոկոսը չէր հավաքի:

Ինչո՞ւ են ամերիկացիները Միրզոյանին խաղի մեջ մտցրել, հավանաբար,ցույց տալով, որ Փաշինյանից հետո, հենց իրեն են դիտարկում, որպես «պահեստային անվադող»:

Իսկ թե ինչու, այլ խոսակցության թեմա է:

Մնացած գործիչների վարկանիշների մասին նույնիսկ իմաստ չունի խոսել, քանի որ ամերիկացիների ծրագրերում չի եղել նրանց տալ լուրջ վարկանիշ:

Փոխարենը,Եկեղեցու վարկանիշը ցուցադրելով, ամերիկացիները կարծես փորձում են հասկացնել Փաշինյանին, որ նա չպետք է ռիսկի գնա ու բաց հակադրվի եկեղեցու հետ:

Ամերիկացիները ոչ թե հարգանքով են լցված եկեղեցու նկատմամբ, այլ մտավախություն ունեն, որ Փաշինյանն իր քայլերով կարող է բումերանգի էֆեկտով հարված ստանալ, իսկ հատկապես այս պահին, երբ Փաշինյանը պիտի ամերիկացիներին «նվեր» տարամադրի «Զանգեզուր միջանցքի» տեսքով, նրա ժամանակից շուտ գահավիժումը չի մտնում իրենց ծրագրերի մեջ:

Հավանաբար, կուլիսներում ամերիկացիները փորձում են բացատրել Փաշինյանին, որ նա հեռու մնա եկեղեցուց, սակայն վերջինիս վրա այս հարցում, ճնշում են թուրքերն ու ադրբեջանցիները:

Իսկ վերջիններիս պահանջները պակաս կարևոր չեն Փաշինյանի համար:

Ահա թե ինչու ամերիկացիները որոշեցին այս հարցման հրապարակման ձևով ներազդել Փաշինյանի վրա:

Մենք հարցման այլ ցուցանիշները չենք քննարկում, քանի որ համոզված ենք՝դա իմաստ չունի:

Քանզի նման հարցումները իրական արժեքը տեսել ենք Վրաստանում, Մոլդովայում, նույնիսկ անցած տարվա ամերիկյան ընտրություններում:

Այնպես որ, այս հարցման գլխավոր թվերը երեքն էին.Փաշինյանի իջած ցուցանիշը, Միրզոյանին խաղի մեջ մտցնելը և եկեղեցու վարկանիշը, որը պիտի հետ պահի Փաշինյանին արկածախնդրությունից:

Մնացած թվերը ցանկացած կառույց կարող է ստանալ, իրենց ուզած շրջապատում «հարցում» անցկացնելով, որպեսզի դրանով փորձի ազդել հանրության միամիտ հատվածի վրա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 615 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am