Դեկտեմբերի 7-ին վարչապետը եկավ, Գյումրիում «պսակադրություն» արեց.Հրապարակ

Չնայած վերջին ամիսներին վարչապետ Կարեն Կարապետյանը հաճախակի է այցելում հանրապետության երկրորդ քաղաք, խոսվում է ներդրումների, Գյումրի քաղաքը ոտքի հանելու ծրագրերի մասին, սակայն «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀԿ-ական եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախօրեին ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց, որ երկրաշարժից տարիներ անց Գյումրիում հազարավոր մարդիկ շարունակում են ապրել տնակներում, ունեն բազմաթիվ խնդիրներ, անտեսված են, աշխատատեղեր չկան: ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ից ՀՀԿ տեղափոխված Հրապարակի հետ զրույցում  Մարտուն Գրիգորյանըչի հերքում քաղաքում առկա բազում խնդիրները, ասում է, որ Գյումրին այսօր իշխանությունների ուշադրության կենտրոնում է, բայց «տարիների բացթողումները հնարավոր չէ մեկ օրում լուծել»։ Ի դեպ, նախկին պատգամավորը հիմա զբաղվում է իր բիզնեսներով, դրանք ընդլայնել է ավելի, ինչպես նաեւ «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» հասարակական կազմակերպության աշխատանքներով։

  • Այսօր էլ՝ դեկտեմբերի 7-ին, վարչապետը Գյումրի էր եկել, պսակադրություն արեց, եւ, բնականաբար, շատ կարեւոր է հանրապետության նախագահի եւ վարչապետի ուշադրությունը Գյումրիի նկատմամբ։ Իսկ վարչապետն իսկապես հաճախակի է այցելում ու ամեն առումով նպաստում է առաջընթաց արձանագրելու համար։ Կա առաջընթաց՝ տուրիզմի հետ կապված, պետք է դա ավելի խորացնել, որպեսզի բոլորը գան Գյումրի ու ներդրումներ անեն։ Գիտեք, տարիների բացթողումները հնարավոր չի լինի միանգամից շտկել, հասկանալի է նաեւ, որ Գյումրին ներդրումների առումով ռիսկային գոտի է, մեր հանրապետության վարչապետն իր անձնական միջոցներն է ներդնում ու հորդորում է անձնական օրինակով գալ եւ ներդրում անել։ Բայց, այո, այսօր Գյումրիում ինչ էլ անես, շրջանառության խնդիր կա, քանի որ էսօր ժողովուրդն աշխատանք չունի։
- Մարդ էլ գրեթե չի մնացել։
  • Դե, ովքեր էլ մնացել են, ձեռքները փող չկա, ֆինանսական լուրջ խնդրի առաջ են, ինչքան էլ կուզես լավ բաներ կառուցի, բիզնեսներ հիմնի, սպասարկման կենտրոններ հիմնի, ժողովրդի գրպանը պտի կարողանա այդ ամեն ինչի հետ գնալ։ Իհարկե, ներդրումներն իրենց հետ բերում են նոր աշխատատեղեր, բայց այդ փուլը դանդաղ է լինում, ու այսօրվա բիզնեսները, որ հիմնվում են, այն թափը չէ, որ ասենք՝ գյումրեցիները պրծան, աշխատատեղերի խնդիրն ապահովվեց, բնականաբար, ավելի գլոբալ պետական մոտեցում պետք է լինի։ Գյումրի քաղաքի հետ կապված՝ այսօր շեշտը դրված է հին Գյումրվա ոգին արտացոլող փողոցի կառուցման վրա, որը խթան կհանդիսանա տուրիզմի զարգացման համար, կփորձեն մեկ ուրիշ փողոց էլ սարքել։
- Իսկ այդ փողոցը կառուցելու փոխարեն ճիշտ չէ՞ր լինի արտադրամասեր բացել, աշխատատեղեր ստեղծել։
  • Եթե մենք այդպես նայենք, ապա… կարող եմ ասել, որ մեկը մյուսին պետք է լրացնի։ Աշխատատեղերն էլ են կարեւոր, տուրիզմի հետ կապված էլ կարեւոր է քաղաքն այդպիսին դարձնել, գրավիչ, գեղեցիկ, բնականաբար, երբ արտասահմանցի տուրիստները գան, իրենց հետ գումար են բերելու։ Ասեմ, որ հյուրատների գաղափարն էլ է Գյումրիում շրջանառության մեջ դրվել։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ ունենաս մի քանի հարյուր հազար դոլար ու շքեղ հյուրանոց կառուցել, ցանկացած մեկը կարող է իր տունը նորմալ բարեկարգել, եվրովիճակի մեջ բերել ,ու սենյակներ տրամադրեն տուրիստներին։
- Բայց չէ՞ որ քաղաքում շատերը տուն չունեն, տնակների մեջ են, ո՞նց եք պատկերացնում։
  • Մեծ հաշվով լուրջ առաջընթաց ունենք բնակարանների հետ կապված, սակայն, այո, խնդիրը վերջնական փակված չէ։ Մինչեւ օրս էլ հաշվառում են՝ քանի տնակ կա եւ այլն, բայց փաստ է, որ բնակարանների խնդրին 80-90 տոկոսով լուծում է տրվել, բայց մյուս ոլորտներն անտեսել, միայն շեշտը դնել բնակարաններին, դա էլ ճիշտ չէ։ Համաչափ պտի կարողանանք ըստ հնարավորությունների առաջ շարժվել, այսինքն՝ չպիտի սպասենք բնակարանները կառուցենք, հետո անցնենք մնացածներին, ու պարզվի, որ ոչ մի բան էլ պետք չէ, որովհետեւ, օրինակ, ժողովուրդն աշխատատեղ չուներ, մարդիկ, փողոցներից զզված, թողեցին՝ էս քաղաքից գնացին։
- Իշխանությունը ցույց է տալիս, թե մտածում է Գյումրու մասին, բայց հաջորդ տարվա բյուջեով 3 միլիարդ դրամ է հատկացվել, իսկ Երեւանի բյուջեն 85 միլիարդ դրամ է։
  • Ես տասը տարի, որպես ԱԺ պատգամավոր, ամեն անգամ խոսել եմ այդ մասին, բայց պետք է նայել հնարավորություններին, բայց չեմ կարող ասել, թե դա վերաբերմունք է քաղաքի նկատմամբ, նույն մեր քաղաքում հսկայական ներդրում է կատարվել հենց այս տարի, կամ 24 մլն․ եվրո վարկային ծրագիրը, որ սպասում են փողոցները կառուցելու նպատակով, բերվել է պետության կողմից, այս աշխատանքները սկսվելուն պես աշխատատեղեր կստեղծվեն։ Ես, իհարկե, կուզենայի, որ Երեւանի բյուջեի կիսով չափ էլ Գյումրիին տային, բայց ուզենալը մի բան է, հնարավորությունը՝ այլ։
- Պարոն Գրիգորյան, սրանից տարիներ առաջ Գյումրին դուրս էր մնացել իշխանությունների ուշադրությունից, Սերժ Սարգսյանը հազվադեպ էր այցելում, դա ձեր՝ նախկին պատգամավորների գործոնո՞վ էր պայմանավորված, թե՞ Կարեն Կարապետյանն այլ վերաբերմունք ունի։
  • Կարեն Կարապետյանը, համեմատության մեջ մյուս վարչապետերի, առաջնահերթ շեշտը դրել է Գյումրի քաղաքի վրա, կենտրոնացել մեր քաղաքի վրա։ Երբ Կարապետյանը վարչապետ էր, ես՝ ԱԺ պատգամավոր, հարցեր բարձրացրել եմ, ելույթներ ունեցել, ե՛ւ գնահատող, ե՛ւ քննադատող ելույթներ եմ ունեցել, նաեւ հորդոր կառավարությանը։ Ինչքանով եմ արդյունավետ աշխատել, թե չեմ աշխատել, բայց վարչապետի ուշադրությունը չտեսնել, չի կարելի։
- Այսինքն՝ Սերժ Սարգսյա՞նն էր անտեսել Գյումրին, որտեղից բոլոր ընտրություններում շատ ձայներ չէր ստանում։
  • Եթե Սերժ Սարգսյանը, որպես հանրապետության նախագահ, չողջուներ Գյումրու հետ կապված էս ամեն ինչը, ես կարծում եմ, որ այսպես ծրագրային առումով դժվար թե առաջ գնար, ու այսքան ուշադրություն դարձվեր։
- Իսկ մարզից ընտրված ներկայիս պատգամավորների աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք, կարողանո՞ւմ են բարձրացնել խնդիրները։
  • Դե, ճիշտն ասած, էդ հարցերին ժողովուրդը պտի պատասխանի, կամ ժամանակը պտի գա՝ ժողովուրդը գնահատի։ Էս ընթացքում դեռ ժամանակ ունենք տեսնելու, թե կոնկրետ ինչ է արվում Գյումրիի համար, միայն դատարկ ելույթները հլը որ Գյումրի քաղաքի համար ոչ մի բան չեն նշանակում։ Ես տասը տարի ԱԺ-ում եմ եւ լավ գիտեմ էդ աշխատանքը։ Միայն պոպուլիստական ելույթներով գյումրեցիների դարդին դարման չես կարող անել, քանի որ մի շարք մարդկանց պետք է ոչ թե խոսք, այլ՝ գործ։ Ես տասը տարի աշխատելու ընթացքում խոսելուց, քննադատելուց, բողոքելուց բացի փորձել եմ տեսանելի, մնայուն բաներ անել։
- Իսկ հիմա գործ չե՞ք նկատում։
  • Եթե նկատելի բան լիներ, կտեսնեինք, կխոսեինք։
- Կարոտե՞լ եք պատգամավորի աշխատանքը, կարգավիճակը։
  • Ուրեմն ես էդպես կոնկրետ կառչած չեմ եղել ոչ մի տեղի, ոչ մի պաշտոնի կամ կարոտելու։ Ինձ ընտրել է ժողովուրդը, եւ ես ընդամենը պարտավորված եմ եղել մեծ պատասխանատվությամբ ու սիրով կատարել իմ աշխատանքը եւ հուսախաբ չանել։
- Խորհրդարան չանցնելուց հետո, փաստորեն, Ձեզ աշխատանքի որեւէ առաջարկ չեղավ, կարո՞ղ ենք ասել, որ Ձեր հնարավորություններն իշխանություններին պետք չեն։
  • Ես համաձայն չեմ, թե իմ հնարավորությունների կամ եսիմինչի կարիքը չունի։ Աշխատող թիմի համար աշխատող մարդու հնարավորությունները պետք է ճիշտ օգտագործենք, որպեսզի կարողանանք այս խնդիրների լուծումներն ստանանք թիմային առումով։ Ես թիմի անդամ եմ, թիմի մեջ եմ, քաղաքի հետ կապված բոլոր խնդիրներին տիրապետում եմ, բոլոր կարեւորագույն միջոցառումներին, ծրագրերին իմ մասնակցությունը կա, թե՛ պրոտոկոլով, թե՛ մյուս առումներով ես ընդգրկված եմ, հրավիրատոմսերը գալիս են, իմ առօրյա կյանքում պրոցեսների մեջ ոչ մի բան չի փոխվել։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել «Նիկոլն ի՞նչ տեսակի սունկ է օգտագործել, որ նման վիճակի է հասել»․ Վահե Մովսիսյան (video) Արա, դու ընգել ես իմ հետևից. Արա Վարդանյան (video) Դավաճաններ սպասե՛ք, մենք այդ օրը տեսնելու ենք, իսկ դուք․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ է՛ս խելքին եք, որ այսօր Շուշիի ազատագրության օրը նշելու փոխարեն թակարդներից եք զավզակում. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով Նիկոլը փախել է, գիտի՝ ինչ է իրեն սպասվում․ Անդրանիկ Թևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am