Հրատապ լուծում պահանջող ահազանգ Վտանգի աղբյուր. փլուզվող հանրակացարանների հարևանությամբ կոյուղագծի աշխատանքներ Վարդաշենի հանրակացարանային շենքերի՝ վթարային վիճակում գտնվող պատերին անմիջապես մոտ կոյուղագծի փորվածք իրականացնելու որոշումը բացահայտում է կա՛մ մասնագիտական ոչ կոմպետենտություն, կա՛մ բացարձակ անտարբերություն մարդկանց կյանքի նկատմամբ։ Տեղում առաջացող լրացուցիչ խորը ճաքերը կարող են արագացնել ողջ կառույցի փլուզումը՝ հատկապես հաշվի առնելով հանրակացարանների տարիքային վիճակը, խոնավության բարձր մակարդակը և հողաշերտի անկայունությունը։ Վարդաշենցիների կյանքը՝ վտանգված «Վարդաշենցիների առօրյան, կենցաղն ու կյանքը մազից են կախված» Այս պայմաններում բնակիչների տարհանումն ու ապահով բնակարաններով փոխարինելը պետք է լինի անհապաղ պետական քայլ։ Ակնհայտ է, որ ներկայում շենքերի շինարարական փորձաքննություն չի իրականացվել, և աշխատանքների թուլտվության հիմքերը խիստ կասկածելի են։ Ինչ է անհրաժեշտ անել. առաջարկում է ,,Մայր Հայաստան,,-ը. 1. Անմիջապես կասեցնել կոյուղագծի կամ այլ ծանր տեխնիկայի աշխատանքները՝ մինչև անկախ փորձագիտական եզրակացություն չլինի։ 2. Կազմակերպել շենքի շտապ տեխնիկական փորձաքննություն՝ ներգրավելով անկախ շինարարական փորձագետների։ 3. Հրատապ լուծում տալ բնակիչների տեղավորման խնդրին, հատկապես երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց։ 4. Տեղեկացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Քաղաքապետարանին, ՀՀ կառավարությանը և պահանջել հասարակական վերահսկողություն։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը