Ինչու ՀԱՊԿ-ը չդավաճանեց ու շահեց Հայաստանի սիրտը

Անցյալ շաբաթ ուշագրավ, կարելի է ասել նույնիսկ սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ: Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նաև քաղաքական հայտարարություններ ընդունվեցին, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ: Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները քննարկել են ավելի քան երկու տասնյակ հարցեր, ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը, ապա դրանում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները վերահաստատել են իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը Մինսկում մասնակցում էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, Հայաստանի համար «շատ կարևոր» է որակել այս հայտարարությունը: «Անշուշտ, քաղաքական մեծ նշանակություն ունի [հայտարարությունը] և վերահաստատում է հիմնական սկզբունքները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության բացառիկ կարգավիճակը այդ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ինչպես միշտ, այս համաձայնագրերը հիմք են հետագա աշխատանքի համար, և ես բազմիցս ասել եմ, որ մեր կազմակերպությունը կլինի այն, ինչ մենք բոլորս ներդնենք որպես ջանք և ստանանք այդ կազմակերպության ամրապնդման տեսակետից», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Այն, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը ու շեշտել են խնդրի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքները, սա առավել քան կարևոր է, եթե չասենք՝ սենսացիոն արձանագրում՝ ՀԱՊԿ-ականների կողմից: Ընդ որում, խոսքը մի կազմակերպության մասին է, որը մի քանի առիթներով, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանին սադրանքներ էին գրանցվում, խաղաղ բնակիչներ էին վիրավորվում՝ ծպտուն անգամ չէին հանում: Հիմա, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական մեդիայում բարձրացած հիստերիայից հետո, ինչպես նաև՝ Կիևում վերջերս հակահայկական հայտարարության ընդունումից հետո, կարծես, Մոսկվան փորձում է մեղքերը քավել, Հայաստանի սիրտը շահել: Իհարկե, ՀԱՊԿ-ից մշտապես նման հայտարարություններ ակնկալել չարժե: Անդամ որոշ երկրների՝ Ալիևի հետ ունեցած հարաբերություններն, այնուամենայնիվ, կայուն են: Պետք է միայն արձանագրել, որ Մոսկվան, երբ ցանկանում է՝ հասնում է այնպիսի հայտարարությունների ընդունման, որոնք բխում են հայկական կողմի շահերից: Հուսանք ապագայում ևս այս դրական տենդենցը կպահպանվի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am