Ես առաջին անգամ կխոսեմ այդ մասին․ Սամվել Կարապետյան (video)

Սամվել Կարապետյանի ուղերձը
21-ը հունիսի 2025 թվական

Ներկայի արձանագրումներ և ապագայի ծրագրեր
Ենթադրաբար՝ հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, 4 տարի անց՝ 2025 թվականի նույն օրը՝ hունիսի 18-ին Հայաստանում, Հայ դատավորի կողմից կալանավորվեցի և արդեն 3-րդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։
Ես և մեր ընտանիքը մեր ամբողջ կյանքի ընթացքում հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել ենք օգնելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Արվածի ծավալների մասին ուզում եմ առաջին անգամ հակիրճ կերպով խոսել։ Վստահ եմ, որ վերջին տասնյոթ տարիների ընթացքում մենք միայն կրկնապատկել ենք աշխարհասփյուռ հայության ներդրումները հայրենիքում և ստեղծել ենք աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդն ապրի իր Հայրենիքում և վաստակի իր հանապազօրյա հացը, որի մասին միշտ համեստորեն լռել ենք։
Բայց միայն այստեղ հասկացա, որ մեր Հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ։ Եվ չվախենալով հսկիչների ներկայությունից՝ բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։

Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է:

Պայքարելու ենք:

դիտվել է 5020 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am