Ադրբեջանի քաղաքացին մորթել է իրեն վարձով բնակարան տված պետերբուրգցուն եւ «Ալլահ աքբար» գոչելով հանձնվել ոստիկանությանը: Ըստ «Ֆոնտանկա»-ի, դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ի առավոտյան, Սանկտ Պետերբուրգում:
Մարդասպանն իր արարքը բացատրել է տանտիրոջ պնդերեսությամբ, որն ալկոհոլի ազդեցության տակ եկել է բնակարան եւ գումար պահանջել՝ չհետեւելով վճարման գրաֆիկին:
Բնակարանի խուզարկության ընթացքում իրավապահները վարձակալողի անձնական իրերում ռուսական իշխանությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Կրեմի աշխատակազմի մասին քննադատական գրառումներ են հայտնաբերել:
Իրավապահները դրանք «խելագարի գրառումներ» են բնութագրել եւ ադրբեջանցուն հոգեբուժական փորձաքննության ուղարկել: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը