Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը օրերս փակ ձևաչափով հանձնարարել է ուժեղացնել ճնշումները քաղաքական մրցակիցների, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի և «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ըստ թերթի, իրավապահներին հանձնարարվել է Սամվել Կարապետյանի վրա «նոր, հնչեղ գործեր կարել»՝ հաշվի առնելով, որ նախորդ մեղադրանքը թույլ է և դատարանը կարող է որոշում կայացնել նրա ազատման օգտին։ Ավելին, թերթի շաբաթօրյա համարում տեղեկացրել էինք, որ Փաշինյանի մոտ մի քանի օր է՝ խորհրդակցություններ են, «գլուխ են կոտրում» Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Բանն այն է, որ առկա «գործով» կալանքը երկարաձգել հնարավոր չէ, ու անհրաժեշտ է արագորեն նոր գործ հորինել, որով հնարավոր կլինի ևս երկու ամսվա կալանք պահանջել դատարանից։

Եվ ահա, ցավոք, մեր հրապարակումները փաստացի հաստատվեցին. երեկ Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ նրան նոր՝ «փողերի լվացման» մեղադրանք է ներկայացվել՝ առանց որևէ կոնկրետ տվյալ կամ իրավական հիմնավորում ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրանքը հիմնված չէ որևէ փաստի վրա. «Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. ավելին, ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում»:

Պաշտպանական խումբը նաև հիշեցնում է, որ Սամվել Կարապետյանի՝ 2025 թվականի հունիսի 17-ի հայտարարությանը հաջորդեցին գործադիր իշխանության ղեկավարի հրապարակային ուղիղ սպառնալիքները և հաշվեհարդարի խոստումները, ժամերի ընթացքում քրեական վարույթի նախաձեռնումը, 24 ժամվա ընթացքում «իշխանությունը զավթելու կոչի» (Մայր Աթոռը պաշտպանող հայտարարության) համար Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացնելը և կալանավորելը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանության վախերն ու քաղաքական վերահսկողության վերահաս կորստի զգացումը վերածվում են հաշվեհարդարի համակարգված գործելաոճի։ Ընդ որում, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, օրվա իշխանություններն ու նրանց «իրավապահները» այլևս չեն էլ «չարչարվում» գոնե ձևականորեն օրենքի դրույթները պահպանելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանին պետք է ինչ-որ բան, ուրեմն «իրավապահները» հլու-հնազանդ կատարում են: Բայց պատմությունը սովորաբար այլ ճակատագիր է պատրաստում այն իշխանություններին, որոնք արդարադատությունը վերածում են քաղաքական գործիքի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․ 07․ 25 թ համարում։

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am