Ինչքան պետք է, էնքան էլ ծախսել ենք․ Փաշինյանը՝ Աննայի ծրագրերի վրա ծախսած փողերի մասին (video)
«Կրթվելը նորաձև է» շարժման համար պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետական բյուջեից ծախսվել և ծախսվում է վարչապետի գործունեությունն ապահովելու համար»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե վարչապետի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից.
«Վարչապետի գործունեությունը կարող է միայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվել, դա է բարեվարք, ճիշտ ձևը»։