«Հրապարակ». «Ուր որ գնաս, հետդ կգամ»․ Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը՝ խորացել

«Հրապարակը» գրում է. Օրեր առաջ հաղորդել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գորիսում իր հերթական քաղաքական ժողովն է հրավիրել: Անցած ուրբաթ-շաբաթ օրերին իշխող վերնախավը Սյունիքում էր՝ Գորիս քաղաքում, որտեղ անցկացրել է կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը։ Մոտ 200 ՔՊ-ական է մասնակցել Գորիսի ժողովին՝ գործադիր եւ օրենսդիր իշխանության ՔՊ-ական ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաեւ՝ տարածքային կառույցների ղեկավարներ: Բայց ՔՊ-ականներից շատ ոստիկաններ ու ՊՊԾ աշխատակիցներ են դեսանտ իջել Գորիսում՝ ՊՊԾ պետի գլխավորությամբ, որոնք թեպետ քաղաքացիական հագուստով են եղել, բայց երկու օր շարունակ դիվադադար են արել տեղի բնակչությանը՝ կարգավորելով իշխանականների տեղափոխման, կեցության հարցերը, ամեն քայլափոխին ուղեկցելով ու հսկելով նրանց։ Պաշտոնական հաղորդագրությունը, սովորականի պես, կցկտուր էր, տեղեկացրին միայն․ «Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը: Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունն ու կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության վարչության նախագահ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կուսակցության աշխատակազմի ղեկավար՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին»։

Ի դեպ, Փաշինյանը մեկ անգամ եւս զգուշացրել է թիմակիցներին, որ ժողովից լրատվական արտահոսքեր չլինեն լրատվամիջոցներում, այդուհանդերձ, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, քանզի մի միջոցառում, որին մասնակցում է 200 հոգի, չի կարող գաղտնի մնալ։ Իշխանականները ժողովից հետո մի լավ փարթի են արել կամ, ինչպես ասում են ՔՊ-ականները` «դա խազ» տժժացել են: Նրանցից ոմանք մտածել են, որ հաջորդ նմանատիպ ժողովին իրենք գուցե չլինեն, Փաշինյանը հստակ բան չի ասում, բայց գիտեն, որ որոշել է թիմը 90 տոկոսով փոխել` թողնել ամենաակտիվներին, բայց նրանց, որոնք հնարավորինս ցածր անտիռեյտինգ ունեն։ Այսինքն, ըստ էության, անհնարին խնդիր է դրել՝ որ հա՛մ իր պես հայհոյող, ընդդիմադիրներին պատերին ծեփող լինեն, հա՛մ նրանցից ժողովուրդը չզզվի:

Առաջին օրը իշխանականները Գորիս են հասել երեկոյան եւ հաջորդ օրվա ժողովից առաջ մեծ խնջույք են արել «ԼաստիԿալ» ռեստորանում։ Երեկոյի «թամադան» եղել է Նիկոլ Փաշինյանը, նա է խնջույքի բացումն արել, հայրենիքի, բանակի, թիմի, իրենց հաջողությունների կենացներն է խմել, որից հետո խնջույքը բանակի քեֆի է վերածվել` ով չի ալարել, բաժակաճառ է ասել, քծնել է շեֆին, պարել-ուրախացել են, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն իր սիրած երգի՝ «ուր որ գնաս, հետդ կգամ»-ի տակ է պարել: Ոմանք թաքուն կատակել են, որ իր հետ է պրոյեկտում՝ ուր գնա, հետը պիտի գնանք, անգամ՝ դժոխք։ Մինչեւ կեսգիշեր ՔՊ-ականները տժժացել են, քաղաքական վերնախավի հավաքի վերջին կես ժամը դիսկոտեկա է հիշեցրել։ Հաջորդ օրը՝ առավոտյան 9-ին «Գորիս» հյուրանոցում սկսել են քաղաքական ժողովը, որը տեւել է շուրջ հինգ ժամ։ Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով: Ինչպես մեր աղբյուրն է պատմում՝ անծայրածիր լապշաներ է կախել թիմակիցների ականջներից։ Նա ինչ-որ հարցերի մասին պոֆիգիստի նման է խոսել` որ թքած ունի ե՛ւ իր շուրջը, ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում կատարվող իրադարձությունների ու մարտահրավերների վրա, նույնն էլ հորդորել է անել իր թիմակիցներին։

 

 

Գլխավոր ասելիքը եղել է համապետական ընտրությունների վերաբերյալ։ Նա թիմին մոտավորապես ասել է, որ թող ձեզ չհետաքրքրի՝ ով կմտնի քաղաքական դաշտ, ով ում հետ դաշինք կկազմի, ամենաբարձր վարկանիշն ունենք մենք` ՔՊ-ն, մինչեւ տարեվերջ էլ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, դրանից հետո մեր ռեյտինգն ավելի կբարձրանա։ Ասել է, որ պետք է համերաշխ լինեն, թիմի գաղափարը պետք է գերիշխի, եւ մի բռունցք դարձած՝ պետք է պայքարեն հանուն հաղթանակի, անկախ այն հանգամանքից, թե այդ պահին ով ինչ դիրք ունի, ով որտեղ է, որպեսզի առաջիկա ընտրություններին մեծ տոկոսներով հաղթեն: Հասկացրել է, որ որեւէ մեկի աշխատանքն աննկատ չի մնալու` յուրաքանչյուրը գնահատվելու է ըստ արժանվույն, եւ ճիշտ հակառակը` ով չաշխատի, ըստ արժանվույն պատժվելու է։

Հետաքրքիր է, որ որոշ ՔՊ-ականներ շեֆի ելույթում նաեւ ակնարկներ են նկատել, որ եթե անգամ մաքուրով չհաղթենք, ինչքան պետք լինի, էնքան էլ խփելու ենք, մենակ դուք միասնական ու համերաշխ եղեք։ Նրանց մեջի ավելի խելոքները, սակայն, այս արտաքուստ հանգստության տակ ընկալել են, որ իրականում Փաշինյանը հասկանում է, որ իշխանության նավը ճոճվում է, եւ նրա թիվ մեկ խնդիրն է՝ բոլորին իր կողքը պահել, հաղթանակի եւ իր անսասանության մասին վստահություն ներշնչել` թեկուզ ստելով, եւ թույլ չտալ, որ առնետավազք սկսվի թիմից, եւ «սալյուտը ներսից խփի»։

Քաղաքական ժողովին խոսել են նաեւ սեպտեմբերին սպասվող ՔՊ համագումարի մասին, քննարկել են կազմակերպչական հարցեր, կրկին հանձնարարել է, որ այն հավուր պատշաճի անցկացնեն։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու իր նախարարաց դասը, այսինքն՝ իշխանական վերնախավը, գիշերել են «Խորեայի ձոր» հյուրանոցում, իսկ մյուսները՝ տարբեր հյուրանոցներում։

 

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am