Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան

1․ Հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։

Սո՛ւտ է։

Թուրքիան բազմաթիվ նախապայմաններ է առաջ քաշել ու քաշում։ Դրանց մի մասը կատարվել ու գերակատարվել են (Արցախի ամբողջական հանձնում Ադրբեջանին), մյուս մասը կատարման փուլում է։

2․ Փաշինյանն ու Ալիևն ուղիղ բանակցություններ են վարում՝ առանց միջնորդների։

Սո՛ւտ է։

Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններն ունեն գաղափարական և գլոբալ միջնորդ՝ ի դեմս ԱՄՆ–ի։ Կա նաև «գետնի վրա» միջնորդ, որն ԱՄՆ–ի տարածաշրջանային դաշնակիցն է՝ Թուրքիան։

3․ Փաշինյանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին» և փոխարենն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» ու պայքարում ՀՀ ինքնիշխանության համար։

Սո՛ւտ է։

Փաշինյանը Թուրքիայում կողմ արտահայտվեց թուրանական նախագծին, իսկ նրա չինովնիկը Փաշինյան–Ալիև բանակցություններից հետո խոսեց Թուրքիան Նախիջևանով Ադրբեջանին կապող ճանապարհի վերահսկողության արտապատվիրակման մասին։ Դա «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանն այս ամենի կյանքի կոչման դեպքում կկորցնի ինքնիշխանությունն այդ տարածքում և այն գործնականում կվերահսկվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։

Ըստ ԱՄՆ նախագահ Թրամփի նախագծի՝ այդ ճանապարհի 30 տոկոս վերահսկողությունը կմնա ՀՀ–ին, իսկ 70 տոկոսը կվերահսկեն ամերիկացիները, որոնք կհանձնեն այն «անկախ» կառույցի։ Այդ «անկախների» դերին հավակնում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Փաշինյանը Թուրքիայում ու Աբու Դաբիում հենց այդ թեմաներն էր բանակցում։

2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում թուրանական նախագիծն է քննարկվել։ Այդ նախագծի իրագործման և ՌԴ–ին մեր տարածաշրջանից դուրս մղման համար էլ Արցախը Նիկոլը,՝ Բայդենի, Մակրոնի, Միշելի քավորոությամբ, հանձնեց Ադրբեջանին։ Հիմա էլ աշխարհաքաղաքական զոհասեղանին ամբողջ Հայաստանն է դրված։ «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը մեծագույն բլեֆ է։

․․․․․․․․․․․․․

Նիկոլական ստերին և պատերազմաբեր ծրագրերին պետք է հակադրել իրական խաղաղության մոտեցումը, որի անկյունաքարային կետերից պետք է լինեն՝

1. հայ–ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն ռուսական միջնորդությամբ․ առանց միջնորդի ու երաշխավորի Հայաստանը մշտական զիջողի դերում է լինելու,

2. հայ–թուրքական հարաբերությունները պետք է առավելագույնս տարանջատել հայ–ադրբեջանականից, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման օպտիմալ հարթակը 3+3 ձևաչափի շրջանակներում կարող է լինել, որտեղ թուրք–ադրբեջանական տանդեմը հնարավոր է բալանսավորել Իրանով և Ռուսաստանով։

Մնացած դետալների մասին բազմիցս ենք խոսել։ Սրանք բազայիններն են։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am