Տաք հետքերով բացահայտեցին Երևանում հրազենի գործադրմամբ կատարված աղմկահարույց սպանության դեպքը. 31-ամյա կասկածյալը սպանվածի ազգականն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մուկուչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի 32 տան բնակիչ՝ 31-ամյա Կարեն Մինասյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր գիշերը ժամը 00։10-ի սահմաններում իր մոտ եղած ինքնաձիգով Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում՝ ծննդատան մոտ, Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Արշակ Գալստյանին հրազենով սպանելու մեջ։ Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և եթե Կ. Մինասյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննչական մարմինը կալանքի որոշման վերահաստատման նպատակով նորից դիմելու է քննչական մարմնին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև ինքնաձիգ, և կան կասկածներ, որ այդ ինքնաձիգից է Կ. Մինասյանը կրակոցներ արձակել իր ազգական Ա. Գալստյանի ուղղությամբ, որից հետո Կ. Մինասյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Կ. Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր, որոնք ղեկավարում էին Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Երևանի Ոստիկանության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, Մալաթիայի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանը, Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանն ու պետի տեղակալ Արսեն Վարդանյանը։ Իսկ ոստիկանների և քննիչների աշխատանքները կոորդինացնում էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում ծննդատան մոտակայքում, անհայտ անձը կրակոցներ էր արձակել «Nissan» մակնիշի 34 DA 732 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Վարորդը տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ավտոմատի կրակած մի քանի պարկուճ: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի ու Սուրեն Նավոյանի գլխավորությամբ: Քննիչները դեպքի վայրում զննություն են կատարում, իսկ նույն բաժնի ավագ քննիչ Արմեն Բեգլարյանն էլ ոստիկանների հետ պարզում է սպանվածի ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներ Արսեն Արսենյանն ու Արթուր Մելիքյանը: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել էր 5.45 տրամաչափի 6 պարկուճ: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 3 անգամ
Հետևեք մեզ YouTube-ում Հետևեք մեզ Facebook-ում Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ Viber-ում
Լրահոս
Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ
Ամենաընթերցվածները
«Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) 1 Արա՛, դե պատասխան տուր․ տղուդ ու՞ր ես ուղարկել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլին (video) 2 Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) 3 Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) 4 Ինչպես Փաշինյանը փախավ զինվորից․ «Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի» (video) 5
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am