Կրեմլը ՄՕԿ-ի որոշումների մասին
Կրեմլում կոչ են արել չշտապել ՌԴ-ի օլիմպիական հավաքականի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման գնահատումների հարցում, քանի դեռ ռուսաստանցի մարզիկները միասնական տեսակետ չեն մշակել իրենց հետագա գործողությունների համար։ «Անհրաժեշտ է բացառել հույզերը եւ ամենայն լրջությամբ վերլուծել այն որոշումները, որոնք ՄՕԿ-ն ընդունել է մեր երկրի նկատմամբ, նախքան դրա վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ անելը: Ամեն դեպքում մենք պետք է պատասխանենք մի շարք հարցերի, դրա համար կպահանջվեն շփումներ ՄՕԿ-ի հետ, այժմ անհրաժեշտ է որոշել, թե ով եւ ինչպես կվարի այդ շփումները»,- ասել է նա: Գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
