ԱՄՆ-ի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել ԿԺԴՀ-ի սահմանից ոչ հեռու ընկած զորավարժարանին
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները դեկտեմբերի 6-ին հարվածներ են հասցրել Կորեայի Հանրապետության տարածքի ուսումնական թիրախներին՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանից ոչ հեռու: «Մի քանի B-1B Lancer-ներ F-22 Raptor կործանիչների ուղեկցությամբ կատարել են մանյովրներ ուսումնական ռմբանետմամբ՝ ցուցադրելով հյուսիսկորեական հրթիռային եւ միջուկային սադրանքներին խիստ պատասխան տալու դաշնակիցների ունակությունն ու վճռականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Կոմիտեի տվյալներով՝ վարժանքներին նաեւ մասնակցել են Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15Ks եւ KF-16s ինքնաթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
