Իտալացի ոստիկանները վռնդել են Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին

Իտալիայում անցկացվել է Amnesty International-ի համաժողովը «Ադրբեջան. անտեսանելի ճնշում» խորագրով, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանում խոսքի ազատության ճնշումները: Համաժողովն սկսելու պահին սրահ են ներխուժել անհայտ անձինք, որոնք ըստ կազմակերպիչների, դեսպանության աշխատակիցներ են եղել և փորձել են բոյկոտել համաժողովը, սակայն նրանց դուրս են բերել իտալական ոստիկանության աշխատակիցները, ովքեր հերթապահում էին սրահի մուտքի մոտ: Քննարկման ժամանակ նշվել է, որ «իրականությունը լուսաբանելու հնարավորությունն ամբողջությամբ անտեսվում է մամուլում։ Բաքվի իշխանությունների սև ցուցակում են ընդգրկվել տարբեր ազգեր ներկայացնող 532 անուն, նրանց թվում` գրողներ, երաժիշտներ, լրագրողներ, այդ թվում` 20 իտալացի»: Ինչպես ներկայացնում է մամուլի ազատության շուրջ վերլուծություններ ներկայացնող articolo21.org կայքը`ադրբեջանական սև ցուցակում հայտնված բոլոր անձանց մեղքը գործնական նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելն է եղել, որի անկախությունը Ադրբեջանը չի ճանաչում 1992-ից ի վեր: «Ադրբեջանականի մութ կողմերից մյուսը մարդու իրավունքների ամենօրյա խախտումներն են, որոնց մասին ևս Amnesty-ն փաստաթուղթ է հրապարակել: Ոստիկանությունն ամեն օր տանջանքների է ենթարկում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստներին: Վախի աճող մթնոլորտի մասին է վկայում նաև Freedom House կազմակերպության զեկույցը: Առնվազն 18 բանտարկյալներ կալանավորվել են միայն խոսքի ազատության իրենց իրավունքը պաշտպանելու համար»,- ասվում է պարբերականի հոդվածում:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ» 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել. «Հրապարակ» «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին․ «Իրավունք» ՔՊ-ական որոշ թեկնածուներ թմրանյութի թեստ կհանձնեն. «Հրապարակ» Կանխիկ միլիոններ, փոխառություններ, շինարարություն. Կոտայքի փոխմարզպետի հայտարարագրի հետքերով Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու . «Հրապարակ» Այդ հրահանգից հետո սկսել են իրենց պատեպատ տալ, որպեսզի շեֆին հաճոյանան. «Իրավունք» ՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո. «Ժողովուրդ» Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում. Ոսկան Սարգսյան Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am