Հայաստանի ձախողված շանսը.«Հազարամյակների մարտահրավերները» այս անգամ էլ անբավարար գնահատեց

Հայաստանը չի  կարող մասնակցել  2018թ․ ԱՄՆ «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին՝ անբավարար ցուցանիշների պատճառով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից՝ պատասխանելով հարցմանը: 2018 թվականի ՀՄԿ ծրագրերում ընդգրկվելու նպատակով թեկնածու երկրները պարտավոր են ունենալ անցումային ցուցանիշներ Հազարամյակի Մարտահրավերներ ծրագրի (ՀՄԾ) կողմից սահմանած մի շարք բնագավառներում:  Ծրագրի շահառուն դառնալու առաջին պայմանը, հիշեցնենք,որ  հետեւյալն է՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափով աղքատ կամ միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր։2017թ.-ի համար մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը հաշվարկված է, որ պետք է լինի մոտ 1945 դոլար, իսկ 1945 դոլարից մինչև 4035 դոլարի դեպքում տվյալ երկիրը համարվում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր, որի մեջ է մտնում նաև Հայաստանը, որտեղ ՀՆԱ-ի մեկ շնչին բաժին ընկնող  նվազագույն եկամտի չափը կազմում է շուրջ 3880 դոլար: Միեւնույն ժամանակ հաշվի են առնվում ժողովրդավարական իրավունքների, կորուպցիայի եւ այլ ոլորտների ցուցանիշները: Դեռեւս 2006թ. ԱՄՆ կառավարությանն առընթեր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան  և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը: Ծրագիրը հնգամյա էր եւ պետք է ավարտվեր   2011թ. սեպտեմբերի 29-ին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը պետք է կազմեին  մոտ 236  միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնմանն էր միտված Հայաստանի շուրջ 350 համայնքներում: Սակայն 2009 թվականին ծրագիրը  կասեցվեց, Կորպորացիայի հաղորդագրության համաձայն՝ տնօրենների խորհրդի որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին: Կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը նշել էր. «Այս որոշման պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում, հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են ապագայում զարգացում ապահովելու»: Սակայն իրականում  մարտյան դեպքերը պատճառ դարձան, որպեսզի Հայաստանին զրկեն այս աջակցությունից: 2008թ. մայիսի կեսերին Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակը եւ դրանից բխող խնդիրները քննարկվել էին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի աջակցության համակարգող Թոմ Ադամսի հետ Սերժ Սարգսյանի կայացած հանդիպմանը: Ադամսն ասել էր, որ որոշակի մտահոգություններ ունեն՝ կապված ծրագրի հիմքում ընկած չափորոշիչների պահպանման հետ, իսկ Սերժ Սարգսյանը նշել էր. «Մեր ցանկությունն է շարունակել գործակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ»: Նախորդ հնգամյա ծրագրի ավարտից հետո, մասնավորապես, վերջին երկու տարիներին Հայաստանը կրկին հայտ է ներկայացնում այդ ծրագրին մասնակցելու համար: Ուշագրավ է, որ եթե վերջին 2-3 տարում Հայաստանի Հանրապետությունը բավարարել է չափանիշներին, բայց խորհրդի կողմից առաջնահերթ չի համարվել, ապա այս տարի  այն ընդհանրապես չի բավարարում: Պատկան գերատեսչությունը որոշ ցուցանիշներով անբավարար լինելը բացատրում է ոչ թե հետընթացով, այլ թեկնածու երկրների ավելի արագ աճով, որի հետևանքով Հայաստանը հայտնվել է ավելի ցածր դիրքում, իսկ որոշ ցուցանիշներով ցածր լինելն էլ, ըստ նախարարության, պայմանավորված է աղճատված վիճակագրությամբ: «Օրինակ՝ «քաղաքական իրավունքներ» բաժնում հաշվի առնված չեն վերջին ընտրությունների արդյունքները, իսկ «հիմնական կրթության համակարգում ներդրումներ» բաժնում Հայաստանի ցուցանիշը 0 է, ինչն ակնհայտ սխալ է»:   Հետաքրքիր է, թե ինչ էր ակնկալում  կառավարությունը վերջին ընտրությունները գնահատելիս: Հիշեցնենք, որ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում արձանագրված էր․ «Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների ընթացքը»: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ մաքուր ու արդար չի եղել, որի մասին վստահեցնում են ՀՀ իշխանության ներկայացուցիչները: Այս համատեքստում    հետաքրքրական է, թե Հայաստանը ինչպես է իրականացնելու ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, կոռուպցիայի վերացման, ժողովրդավարության հաստատման եւ այլնի առումով, երբ դրա համար նույնիսկ նախադրյալներ չկան: Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը «Ծանոթներ կորան Սումգայիթում,մինչև այսօր չկան…Թուրքը դեռ ձեր կոկորդից է կծելու». Աննա Այվազյան (video) Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video) Բոլոր աղետների օրերին քո հայասպան կերպարները հիշում ենք, ու օրը գալու է՝ քեզ էլ, քո չամուսնուն էլ, հիշեցնելու ենք․․․ Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա․․․ Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․ Երբեք մի ասա` երբեք. Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու և ապագայի վերաբերյալ հարցերին Այ էս նկարն, օրինակ, ներելու չի։ Սա հայության դեմ այս զույգի գիտակցված հանցանքների սիմվոլիկ խտացումնա․ Մխոյան Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին քննադատական խոսքեր ասելու համար Թող էդ 10․000 ն էլ չտա, միայն թե գնա․ Հարցում (video) Լու՞րջ ես ասում, Աննա՛․․․ խեղճ կին է խաղում․ Մանուել Մանուկյան (video) «ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը միավորվում են Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան․ մեղադրանք է առաջարդվել նաև նրա 2 ազգականի Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը Արտակարգ իրավիճակ՝ Նիգավան-Սպիտակ ճանապարհին․ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել #ՀԻՄԱ․ «Աննա՛, Նիկո՛լ, դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեր բաժանության մասին»․ Աննա Այվազյան (video) Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video) «Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video) Ես ձեզ ասում եմ՝ սա Նիկոլի ժուլիկություններից է․ Սերժ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am