Իրանի նախագահի այցը Ստեփանակերտ Իրանում «ծափերով» չեն ընդունել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը գրավյալ Արցախ՝ մասնակցելու Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ներհայաստանյան շրջանակներում լայն քննադատության է արժանացել, ինչպե՞ս են գնահատում Փեզեշքիանի այցը բռնազավթված Ստեփանակերտ Իրանում հարցին պատասխանում էԹեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը.

 – Նախագահ Փեզեշքիանի այցը բռնագրավված Արցախ ոչ միայն քննադատության է արժանացել հայկական այլ նաև իրանական կողմի մոտ, նամանավանդ, որ Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանի օդային տարածքից հետախուզական և հարվածող ԱԹՍ-ներ են ներխուժել Իրան: Ինչի մնասին նույնինքն Փեզեշքիանը ևս արտահայտվել է սրանից 10 օր առաջ:

Այնուամենայնիվ, իմ կարծիքով Փեզեշքիանն այս պահին ավելի շուտ մտադիր է հնարավորինս Իրանին դուրս բերել հետպատերազմյան ճնշված վիճակից և որոշակիորեն աշխուժություն դրսևորել միջազգային և տարածաշրջանային քաղաքական ասպարեզում:

– Ինչո՞ւ էր հենց Ստեփանակերտում կազմակերպվել այդ գագաթնաժողովը:

– Ոչ մեկի հատկապես Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար գաղտնիք չէ, որ Արցախը և Ստեփանակերտը հայկական տարածքներ են, որոնք այսօր հայաթափված են, ուստի նման քայլով Ալիևը փորձում է Ադրբեջանի կեղծ պատմությունը որպես «իրականություն» մատուցել ինքն իրեն ու իր հարևան երկրներին: Պատմության կեղծումը թյուրքական հին ձեռագիր է և դրանում բացառություն չի կազմում նաև Ալիևի հայատյաց ու բռնատիրական իշխանությունը:

– «QudsOnline»-ը իր հոդվածն ԻԻՀ նախագահի այցի մասին եզրափակում է հետեւյալ տողերով. «Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի սահմանների մոտ վերածվել է սիոնիստական ռեժիմի անվտանգության եւ օպերատիվ գործողությունների հենակետի»: Ի՞նչ էր ուզում ասել այդ ամենով Ադրբեջանի ղեկավարը։

– Ինչպես նշեցի առաջին հարցի պատասխանում, իրանական շատ փորձագետներ և ԶԼՄ-ներ, որոնց թվում նաև «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը (ի դեպ այս թերթի առաջին տնօրենն ու խմբագիրը եղել է Իրանի ներկա հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին), Փեզեշքիանի այցի օրերին, իր խմնբագրական հոդվածով կասկածյալի աթոռին է գամում և՛ Բաքվին, և՛ Ալիևին՝ Իրանի նախկին նախագահ Ռայիսի մահվան հարցում և սպառնացել է, որ եթե փաստվի, որ Բաքուն գործակցել է Թել-Ավիվի հետ՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ, այդ դեպքում «Ադրբեջանի իշխանությունները պետք է պատժվեն Իսրայելի կողքին կանգնելու համար»:

– Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Իրանը, նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են, և նրանցից յուրաքանչյուրը իր աջակցությունն է հայտնել ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի՝ իրենց հողերը վերադառնալու իրավունքին»՝ հայտնի բանաձևին, սա ինչպես եք գնահատում։

– Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական երկրների լիգայի ժողովը նաև այն հարթակներից է, որ Ալիևը կրկին փորձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից դիվիդենտներ շահել: Այս հարցմանը Իրանի ԱԳ նախարարության խոսնակը տվել է հստակ պարզաբանում, ըստ որի՝ Իրանը դեմ է տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության հետ: Այնպես, որ իրանական կողմի տված համաձայնությունն այդ բանաձևին ու նաև Փեզեշքիանի այցը Բռնագրավված Ստեփանակերտ չեն նշանակում, որ Իրանը փոխում է իր սկզբունքային դիրքորոշումը ՀՀ սահմանների անխախտելիության և մասնակից բոլոր երկրները ունեն իրենց առանձին կեցվածքը և այստեղ շատ կարևոր դեր է խաղում ՀՀ ԱԳՆ-ի լուսաբանական աշխատանքն յուրաքանչյուր երկրի հետ: Եվ Ալիևի մերթ ընդ մերթ դրսևորվող ագրեսիվ քաղաքականությունը որևէ կապ չունի դավանանքային կամ կրոնական հարցերի հետ:

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am