Ավելի մեծ վնաս, Նիկոլ, անձամբ ինձ պատճառել դու այլեւս չես կարող․ Արմինե Օհանյան

Երեկ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան` ընդդեմ «Հրապարակի»: Հայցը դեռ չենք ստացել, բայց իմացա, որ մեր մի հրապարակման մեջ զրպարտություն է տեսել իր հասցեին եւ 1 միլիոն դրամ է պահանջում` այն հույսով, որ «Հայաստանում չկա դատավոր, որը կմերժի իր հայցը»: Արձանագրենք, որ սա ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի գործող ղեկավարն անձամբ դիմում է դատարան` լրատվամիջոցի դեմ: Նախկինները հասկանում էին, որ հավասար պայմաններում չեն կարող լինել ցանկացած ԶԼՄ-ի հետ եւ զերծ էին մնում չկայացած դատական համակարգի պայմաններում պյուռոսյան հաղթանակ արձանագրելու քայլից:
Բայց ասել, որ զարմացած եմ` ճիշտ չի լինի. մարդն իր վատ արարքների մեջ շատ հետեւողական է եւ բացարձակապես կորցրել է կապն իր պրոֆեսիայի հետ: Նորմալ է: 1999-ին Սերժ Սարգսյանն էր Փաշինյանի «Օրագրին» դատի տալիս, հիմա ինքը` «Հրապարակին»: Երեւի պարզ է, չէ՞, 17 տարվա ընթացքում ինչքան են «Հրապարակին» դատի տվել (80-90 տոկոսն ավարտվել է մեր հաղթանակով), ուստի մի դատ ավել, մի դատ պակաս` մեր կյանքում բան չի փոխվում: Հրապարակմանն էլ չեմ անդրադառնա, որովհետեւ հրապարակախոսական բնույթի, հարցադրումներ պարունակող հոդվածում միայն հիմար մարդը զրպարտություն կտեսնի:
Այս պատմության մեջ ինձ այլ բան է զարմացնում. ոչ բոլոր հայցվորներն են փող պահանջում ԶԼՄ-ներից, շատերն իրենց պատվից ցածր են համարում դա, որովհետեւ եթե քեզ տեղեկատվությունը հերքելն է հետաքրքրում, կարող ես դիմել դատարան, (չնայած նորմալ մարդիկ խուսափում են դրանից), բայց եթե ուզում ես լրատվամիջոցին վնաս պատճառել, ֆինանսական նեղ կացության մեջ դնել, փակել այն, այդ դեպքում նաեւ փողային պահանջ ես ներկայացնում: Այս մարդը որոշել է «Հրապարակին» վնաս պատճառել, դժվարացնել մեր գործունեությունը, երազում է, որ «Հրապարակը» փակվի:
Ես չեմ ուզում հիշեցնել, որ 1998-ին «Օրագիրը» սկսել է հրատարակվել իմ անձնական համակարգչի, պրինտերի ու սկաների միջոցով, որը ես անհատույց նվիրել եմ «Օրագրին» եւ չեմ էլ հաշվում, թե այդ ժամանակ ինչ արժեր այդ տեխնիկան: Ես չեմ ուզում հիշեցնել, որ երբ իր դեմ քրեական գործ էին հարուցել մի անստորագիր հրապարակման մեջ պաշտոնյային «դեգեներատ» անվանելու համար, ես` առանց իրեն տեղեկացնելու, գնացել եմ ոստիկանություն եւ դիմում գրել, որ հրապարակման հեղինակը ես եմ` ինձ դատեք: Չեմ ուզում հիշեցնել, որ երբ Մարտի 1-ի գիշերը փոշոտված ու հալածված մեր տան դուռը թակեց, ինչպես եմ առավոտ շուտ վազել խանութ` հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա: Չեմ հաշվում, թե ինչ ենք ծախսել իր կեցության վրա ընդհատակում գտնվելու, տեղից տեղ տեղափոխելու ... եւ հազարավոր այլ դեպքերում: Գիտեմ` ինքն էլ չի հաշվում, որովհետեւ «ծնվել է» 2018 թվականին, իսկ մինչ 2018-ը ապրած կյանքը ջնջել է: Ինչպես ես եմ ջնջել իր համար արածներս` 2018-ից առաջ, բուն 2018-ին եւ անգամ հետո: Արել եմ` գցել եմ ջուրը: Իմ` որպես ընկերոջ, որպես խմբագրի, որպես քաղաքացու պարտքն եմ համարել:
Ես միայն ուզում եմ ասել, որ ավելի մեծ վնաս, Նիկոլ, անձամբ ինձ պատճառել դու այլեւս չես կարող, որովհետեւ Արցախի կորուստը, մեր երեխեքի զոհվելը, մեր պետության այս գահավիժումը, մեզ ապագայից զրկելը, հանրային այս թշնամանքն ու պառակտումը եւ մյուս բոլոր աղետները, որ բերել ես այս 7 տարում, ոչ մի նյութական վնասի ու հայցապահանջի հետ հնարավոր չէ համեմատել:

Այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

դիտվել է 3255 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am