CNN-ի հերթական շփոթմունքը
Ամերիկյան CNN հեռուստաալիքը դարձյալ սոցցանցերի օգտատերերի ծաղրի առարկա է դարձել այն բանից հետո, երբ ուղիղ եթեր է հեռարձակվել ավստրիական իշխանությունների` Սլովենիայի հետ սահմանին պատնեշ կառուցել պլանների վերաբերյալ սյուժեն: Սակայն հեռուստաալիքը Ավստրիան Ավստրալիայի հետ է շփոթել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: «Ներգաղթյալների հարցն արդեն առանցքային է դարձել ամերիկյան նախագահական մրցարշավում, բայց, թվում է, ոչ բոլոր ամերիկացիները հստակ պատկերացում ունեն Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ: Ավստրալացիները հավանաբար կտագնապեին նրանից, որ իրենց երկիրը նախատեսում է պատնեշ կառուցել Սլովենիայի հետ սահմանին», - կազուսը մեկնաբանում է բրիտանական The Telegraph պարբերականը: Հեռուստաալիքի թերացումը սոցցանցերի օգտատերերի կողմից եւս աննկատ չի անցել:
