«Հրապարակ». Ծեծին մասնակցել են փոխթաղապետերն ու թաղապետի եղբայրը

«Հրապարակ» թերթը գրում է.

 

Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար, ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանի գործով «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ նա հունիսի 14-ին 2 ամսով կալանավորվել է: Գրել էինք, որ Մկրտչյանի մտերիմ կինն իր տուն է հրավիրել Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին, հետո եկել են Մկրտչյանն ու նրա ընկերները եւ ծեծի ենթարկել Մակարյանին։

Մեր տեղեկություններով՝ մինչ նախկին թաղապետի գալը կնոջ բնակարան են գնացել Մկրտչյանի մարդիկ` թվով 5 հոգի, եւ հենց տանտիրոջ ներկայությամբ ծեծի ենթարկել Տ․ Մակարյանին։ Ծեծողներին է քիչ ուշ միացել նաեւ Ռազմիկ Մկրտչյանը՝ 3 հոգու հետ, ու շարունակել է ծեծը, հայհոյանքներ է հնչեցրել Մակարյանի հասցեին։ Ռազմիկ Մկրտչյանի հետ Մակարյանին ծեծի են ենթարկել նախկին թաղապետի եղբայրն ու նրա նախկին տեղեկալները, որոնց անունները իրավապահ համակարգի մեր աղբյուրը չգիտեր։ Տեղեկացանք, որ բացի Ռազմիկ Մկրտչյանից օրեր առաջ մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել նաեւ այն կինը (Տաթեւիկ անունով), որը կանչել էր Տ․Մակարյանին իր բնակարան: ՔԿ-ն կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մերժվել է։ Ենթադրվում է, որ առաջիկայում գործով մեղադրյալների թիվը կավելանա։ Քննչական կոմիտեից մեր տեղեկությունների վերաբերյալ միայն փոխանցեցին․ «Եւս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-196-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am