Ավակովը Սաակաշվիլիին կոչ է արել ենթարկվել Ուկրաինայի իշխանություններին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Սաակաշվիլիին կոչ է արել ենթարկվել Ուկրաինայի իշխանություններին: Այս մասին գրում է Russia Today-ը: «Սաակաշվիլին պարտավոր է ենթարկվել օրենքի պահանջներին, օրինական գործընթաց անցնել և պատասխանել առաջադրված մեղադրանքներին և ոչ թե արյուն և բախում հրահրել: Քանի դեռ դատարանի որոշում չկա, կատարվող ամեն ինչ լուծում չի գտնի», - Ավակովը գրել է իր թվիթերյան էջում:
