Սահակաշվիլուն 24 ժամ է տրվել
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ «նոր ուժերի շարժման» ղեկավար Սահակաշվիլին պետք է ինքնակամ կանգնի իրավապահների առջեւ 24 ժամվա ընթացքում, այլապես նրա հետեւից կգան իրավապահներն ու բերման կենթարկեն ուժով: «24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ամբողջ իրավապահ համակարգը կանի ամեն հնարավորը, որ բոյկոտ հրահրող Սահակաշվիլին հայտնվի իրավապահների, իսկ հետո նաեւ դատարանի առաջ»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը:
