Հոգեբանորեն պատրաստվեք, որ առաջիկայում ավելի արտառոց եւ անթույլատրելի տեսարանների եք ականատես լինելու. Արմինե Օհանյան

Հոգեբանորեն պատրաստվեք, որ առաջիկայում ավելի արտառոց եւ անթույլատրելի տեսարանների եք ականատես լինելու` ռուբիկոնն անցած Փաշինյանն այլեւս չի ուզում դեմոկրատի քողի տակ հանդես գալ եւ օրենքների անգամ ֆորմալ կողմը պահել: Ի՞նչ իմաստ ունի` եթե հանրությունը դեռ դիմանում է, դրսից իրեն կարմիր քարտ ցույց չեն տալիս, թիմը խելոք ծառայում է, դեռ կարողանում է պահել աթոռը, ինչու չպետք է շարունակի` ավելի հեռուն գնալով: Բոլորը պետք է հասկանան, որ ոչ ոք այս բեսպրեդելի դեպքում ապահովագրված չէ: Ասենք, եթե Սամվել Ալեքսանյանի կինը որոշի հյուր գնալ Սամվել Կարապետյանի կնոջը, որովհետեւ ընտանիքներով են ընկերություն արել, չի բացառվում, որ հաջորդ առավոտյան սկսվի «Երեւան սիթի»-ների եւ «Աստղիկ» ԲԿ-ի ապամոնտաժման գործընթացը: Կամ` եթե Խաչատուր Սուքիասյանը, հիշելով «Բջնիի» պատմությունը, հանկարծ որոշի ինչ-որ կերպ աջակցել, որ Կարապետյանի բիզնեսը չխլեն` բիզնես սոլիդարությունից դրդված, նաեւ երկրի տնտեսությանը հասցվող կործանարար սխալը կանխելու մտադրությամբ, ի՞նչ երաշխիք ունի, որ հաջորդ օրը դիմակավորված ԱԱԾ-ականները չեն մտնելու «Սիլ-ինշուրանս» եւ «Հայէկոնոմբանկ»: Կամ` եթե հանկարծ Երեմյանները հայտարարեն, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ չեն միանում կաթողիկոսի հրաժարականի պահանջներին, ՍԱՏՄ նոր տնօրենն անմիջապես ցուպիկներ կգտնի նրանց արտադրած կաթ ու պանրի մեջ եւ գործարանը կփակի: Նույնկերպ վաղը կարող է Փաշինյանը, օրինակ, Սունդուկյան թատրոնում Ներոնի մասին բեմադրության մեջ ակնարկ տեսնել, եւ թատրոնի տնօրենն ու գլխավոր ռեժիսորը հայտնվեն կալանավայրում: Հետո կարող են բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանին տեսնել Արմեն Սմբատյանի հետ ճաշելիս, եւ Հակակոռուպցիոն կոմիտեն կամ ՊԵԿ-ը մտնեն բուհ ու թաքցված հարկեր «հայտնաբերեն»: Չզարմանաք, եթե մարդկանց բռնելու-նստեցնելու-դատելու այս գործընթացից էյֆորիայի մեջ հայտնված առաջին դեմքն այսպես հասնի ձեզնից յուրաքանչյուրին:

Գրել է Արմինե Օհանյանը

դիտվել է 795 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am