Գերմանացի օդաչուները՝ արտաքսված փախստականների կողքին
Գերմանիայի մի շարք ավիաընկերությունների օդաչուները հրաժարվում են կատարել այն չվերթերը, որոնցով պետք է արտաքսվեն Գերմանիայում ապաստանի մերժում ստացած փախստականները: Այդ մասին հայտնել է բրիտանական Independent թերթը: Նշվում է, որ այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակամիջոցում այդ պատճառով չեղարկվել է առնվազն 222 չվերթ: Ամենից հաճախ ավիաչվերթերից հրաժարվել են Lufthansa ընկերության եւ դրա դուստր ստորաբաժանման՝ Eurowings-ի անձնակազմերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
