Որպես փաստաբան, կարծիք եմ հայտնել, որ ճիշտ է կամովին գնալը. Արա Զոհրաբյանը ներկայացրել Միքայել Սրբազանի ձերբակալման մասին

Փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրել Միքայել Սրբազանի ձերբակալման մասին.

«Հաշվի առնելով համացանցում տարաբնույթ մեկնաբանությունները, կցանկանամ երկու տեսակետի արձագանքել:

Նախ, համառոտ կներկայացնեմ ինչ է տեղի ունեցել: 2025թ. հունիսի 27-ին Մայր Աթոռում հրավիրվել էր քահանաների ժողով, որի աշխատանքները համակարգելու էր Միքայել սրբազանը: Այդ ժողովի կազմակերպչական աշխատանքները սկսվել էին մոտ մեկ ամիս առաջ:

Քրեական վարույթը նախաձեռնել են 2025թ. հունիսի 17-ին, սակայն ընտրել են հունիսի 27-ը Միքայել սրբազանին ձերբակալելու համար:

Առավոտյան վաղ, երբ ԱԱԾ աշխատակիցները այցելել են Մայր Աթոռ, իրենց տեղեկացրել ենք, որ 200-ից ավել քահանա է մասնակցում ժողովին և սխալ է դիտվելու, որպեսզի բոլորի աչքի առջև դուք իրենց հոգևոր հորը կամ եղբորը ձերբակալեք: Առաջարկվել է ժողովից հետո Միքայել սրբազանը կամովին կներկայանա, քանի որ խուսափելու մտադրություն չի ունեցել: ԱԱԾ աշխատակիցները չեն համաձայնվել, և ասել են, որ պետք է հիմա կատարեն քննիչի որոշումը:

Երբ լուրը Միքայել սրբազանի հետ ասեցինք քահանաներին, դա առաջացրեց իրենց արդար զայրույթը: Ներկա քահանները դա համարեցին Եկեղեցու և հոգևոր դասի դեմ ուղղված քայլ:

Այդ ընթացքում Մայր Աթոռի տարածք ներխուժեցին դիմակավորված ԱԱԾ հատուկ ջոկատի ծառայողները և ոստիկանները: Ընթացքում նաև քաղաքացիներ էին ներս մտնում:

Իմ կարծիքով իշխանությունները հատուկ սրեցին վիճակը, բայց այն դուրս եկավ իրենց վերահսկողությունից, քանի որ ներկայացող քաղաքացիներն իրենց գիտակցության մեջ Մայր Աթոռը պաշտպանում էին ապօրինի ներխուժումից:

ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի քանի գրոհի փորձերը ձախողվեցին, ինչից ելնելով նրանք նահանջեցին: Ի դեպ չեմ կարող չնշել, որ ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի մասի սրտով չէր այդ գործընթացը:

Այդ ընթացքում Միքայել սրբազանը 2 անգամ փորձ է կատարել նսստել մեքենան և գնալ քննչական կոմիտե, բայց օբյեկտիվորեն չի կարողացել:

Հետագայում, երբ ոստիկանության և ԱԱԾ ծառայողները հեռացել էին, Միքայել սրբազանն իր պաշտպանների ուղեկցությամբ կամովին ներկայացավ քննչական կոմիտե:

Հիմա անդրադառնամ տեսակետներին.

.......

Տեսակետ 1. Ինչու Միքայել սրբազանը հանձնվեց, կամ ովքեր խորհուրդ տվեցին նրան.

Նախ ձերբակալվելը չի կարող համարվել հանձնվել: Որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Ոչ կաթողիկոսը, ոչ էլ ներկա եպիսկոպոսները չեն ազդել Միքայել սրբազանի որոշման վրա: Սրբազանը ասում էր, ես չեմ վախենում և թաքցնելու բան չունեմ, ինքս եմ գնում: Միքայել սրբազանի հոգևոր եղբայրներն ասել են, որ ինչ որոշում կայացնի, իր կողքին են: Եթե Միքայել սրբազանին ճանաչեիք, ապա նման հարց չէր առջանա, որ իրեն կարող են ցուցում տալ կամ ազդել իր վրա անելու մի բան, որը չի ուզում անել: Ես ինքս էլ, որպես փաստաբան կարծիք եմ հայտնել, որ ճիշտ է կամովին գնալը, քանի որ հակառակ դեպքում դա կմեկնաբանեն, որպես քննությունից խուսափում:

Այսպես ասեմ, կար 2 տարբերակ՝ կամովին գնալ կամ հարկադրաբար: Երրորդ տարբերակ չկար, որքան էլ որ զգացմունքային ֆոնի տակ ասենք, որ թող չգնար մենք կպաշտպանեինք: Ցերեկը չստացվեր, գիշերը կգային: Գիշերը չստացվեր, Գյումրի մեկնելիս կձերբակալեին:

Իշխանությունը եկեղեցու մասով հատել է բոլոր կարմիր գծերը, և պատրաստ էր ուժ կիրառելով և սրբազանին նվաստացնելով ձերբակալել: Դա չստացվեց միայն հոգևորականների և եկեղեցու զավակների ջանքերի շնորհիվ:

Ի դեպ, նշեմ, որ Արման Թաթոյանը ուշ է եկել Մայր Աթոռ, երբ վաղուց սրբազանի կողմից որոշումը կայացված էր: Այնպես, որ նա էլ չի ազդել սրբազանի վրա:

.......

Տեսակետ 2. Ինչու Միքայել սրբազանը հայտարարություն տվեց վարչապետի թեկնածուի հետ կապված հարցով

Քննչական կոմիտեի ճանապարհին լրագրողների կողմից այդ հարցը բարձրացվեց, իսկ հետագայում արդեն ամբողջ համացանցում պտտվում էր Էդմոն Մարուքյանի առաջարկած այն տարբերակը, որ պետք է Միքայել սրբազանը լինի ընդդիմության վարչապետի թեկնածուն:

Ես հասկանում եմ, որ թե բարի ցանկություններից, թե քաղաքական հաշվարկներից ելնելով կարող են նման առաջարկներ լինել և տարածվել, սակայն եկեք այդ իրավիճակին նայենք Միքայել սրբազանի շահերի տեսակետից:

Միքայել սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Միքայել սրբազանն ասում է, ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել:

Եվ այս գործընթացին զուգահեռ Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել և իր համաձայնությունը ստանալ:

Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն:

Իշխանությունը, ինչպես Եկեղեցուն, այնպես էլ Միքայել սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ տեսեք եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ սրբազանի «կոչը» այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել:

Եթե հիշեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ապա կտեսնեք, որ այդ կապն են փորձում արհեստականորեն ստեղծել:

Մի քանի օր առաջ Բագրատ սրբազանի գործի հետ կապված ձայնագրություններ էր տեղադրում Նիկոլ Փաշինյանը և զուգահեռ մեկնաբանություններ էր կատարում, փորձելով դա կապել Մայր Աթոռի հետ:

Բագրատ սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մեջ նա մտել է իր անձնական պատասխանատվությամբ, ինչի առնչությամբ նրա՝ Տավուշի թեմի առաջնորդի լիազորությունները կասեցված են:

Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայել սրբազանը հստակ հայտարարություն է կատարել: Այդ հայտարարությունը կազմվել է 5 պաշտպանների ներկայությամբ: Որևէ մեկի հետ այդ մասին չի քննարկվել, դրսից զանգ չի եղել, ներսից զանգ չի եղել: Այդ որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Մենք 5 պաշտպաններս համակարծիք ենք եղել սրբազանի հետ:

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ.

Մնացած հարցերին, այդ թվում՝ քրեական գործի անհիմն լինելու և ապօրինի կալանավորմանը կանդրադառնանք 2025թ. հունիսի 30-ին ժամը 10:30-ին, ՀՀ փաստաբանների պալատի Մեծ դահլիճում՝ Միքայել սրբազանի պաշտպանական թիմի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ:

Այնպես, որ լրագրողներին հրավիրում ենք ասուլիսի:

դիտվել է 340 անգամ
Լրահոս
Այ ողորմելի, դու գնա միզելով ինչ֊որ մեկին նկարիր, փնթի հագած թրև արի փողոցներով... Բայց այսօր հատուկ օր է. այսօր մարդիկ Եկեղեցի են գնում նրա արժանապատվության ու իրենց խղճի համար. Դավիթ Անանյան «Նիկոլը առաջիկայում ռեպրեսիայի հերթական ալիքը կսկսի»․ Արմեն Հովասափյան Դուք փնթի ու թույլ օղակ եք. սկանդալային մանրամասներ Հ1-ի նախագծի նկարահանումներից «Տաշիր պիցցայի» 10 մասնաճյուղ դեռ փակ է. ՍԱՏՄ Որպես փաստաբան, կարծիք եմ հայտնել, որ ճիշտ է կամովին գնալը. Արա Զոհրաբյանը ներկայացրել Միքայել Սրբազանի ձերբակալման մասին ԱԱԾ-ն դատախազությունից տվյալնե՞ր է թաքցրել Իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին որոշումների, գործունեության վրա ազդելու ցանկացած փորձ դատապարտելի է.ՔՀԿ-ների հայտարարություն Ստալինզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով․ տարբերությունը մեկն է․․․ Գեղամ Մանուկյան «Kia»-ն «Պարտեզ» ֆուդկորտի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մшհացել է Հեղինակավոր ֆրանսիական պարբերականը գրել է գործարար Սամվել Կարապետյանի անօրինական ձերբակալության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը․ Իշխան Սաղաթելյան Երևանում «Kia»-ն պայթել և հրդեհվել է Ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են մեկնել Մոսկվա Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում․ Yerkir.am Եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ 10 քաղաքացի տարհանվել է, կա տուժած Ադրբեջանում հակառուսական հիստերիա է Փաշինյանը ոտնահարում է օրենքն ու հետապնդում Հայ Առաքելական Եկեղեցուն․ Սկանդինավիայի հայերի միություն Վահագն Չախալյանը հարցաքննվել և ազատ է արձակվել․ ՀԺ «Ամո’թ Հասմիկ Պապյանին, հազա’ր ամոթ»․ Աննա Հակոբյան․ Հերթը հասամ Պապյանին Հայաստանում եկեղեցուն պաշտպանելը, կարծես թե, դարձել է հանցագործություն. Նաթան Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am