ԱԱԾ-ն դատախազությունից տվյալնե՞ր է թաքցրել

Փաշինյանն այսօր հայտարարել է, թե հոգևորականների մասին իրեն զեկուցել են ԱԱԾ-ից, ու անհասկանալի է մնում, թե ինչու է ՔԿ-ն վարույթ նախաձռնել Սիվիկի հրապարակման հիման վրա։ Ինչու ԱԱԾ-ն իրեն հայտնի դարձած, այսպես կոչված, տվյալներին օրինական ընթացք չի տվել ու չի ուղարկել դատախազություն կամ քննչական մարմիններ։
Բացի այդ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի մեղադրանքի հիմքում դրված ելույթները եղել են հրապարակային, հետեւապես ինչ օպերատիվ աշխատաքի մասին է խոսքը։
Ինչ վերաբում է Բագրատ Սրբազանին, ապա ձայնագրություններից ակնհայտ է, որ խոսքը գնում է ակցիաներ կազմակերպելու մասին, ընդ որում մեկ տարի առաջ, ինչը թույլատրվում է Սահմանադրությամբ։
Փաշինյանն իր այսօրվա հայտարարությամբ ընդամենը հերթական անգամ զրոյին է հավասարեցրել ԱԱԾ-ին, ընդունել, որ ԱԱԾ-ի ռեսուրսները օգտագործում է ոչ թե ազգային անվտանգության սպառնացող վտանգները վերահսկելու, բացառելու համար, այլ ներքաղաքական նպատակներով։
Եվ վերջապես՝ ԱԱԾ-ն այնքան «օպերատիվ» է գործում, որ ըստ իրենց մեկ տարի առաջ նախատեսված իշխանափոխության ծրագիրը բացահայտում են միայն Սվիկի հրապարակումից հետո։